Վնասակար խորհուրդներ. ինչպե՞ս չպետք է դաստիարակել շանը — Շեշտ.am (shesht.am)
6 րոպե
Խմբագրություն

Վնասակար խորհուրդներ. ինչպե՞ս չպետք է դաստիարակել շանը

Որոշել եք շո՞ւն պահել, նրան նույնիսկ անո՞ւն եք դրել: Այժմ անհրաժեշտ է դաստիարակել: Առաջարկում ենք ծանոթանալ այն վնասակար խորհուրդներին, որոնք երբեք չպետք է կիրառել ընտանիքի «նոր անդամի» հետ շփելիս:

Լաբրադորներ / © AP Photo, Mary Altaffer

Խուսափել անասնաբույժից

Բազմաթիվ տերեր իրենց շներին անասնաբույժի են տանում միայն խիստ անհրաժեշտության ու ակնհայտ խնդրի դեպքում: Սակայն միշտ չէ, որ հիվանդությունն ախտանշաններով է արտահայտվում՝ հիմնականում նախնական փուլերում:

Եթե ցանկանում եք չվնասել ձեր կենդանուն, ապա մասնագետները խորհուրդ են տալիս նրան անասնաբույժի տանել տարին մեկ անգամ, հետևել պատվաստումների ժամանակացույցին: Ախտանշանների ի հայտ գալու դեպքում ինքնուրույն չբուժել, հատկապես՝ մարդկանց համար նախատեսված դեղերով:

Փակվել սեփական աշխարհում

Որքան շունը հնարավորություն ունենա ծանոթանալու արտաքին աշխարհի և նրա բնակիչների հետ, այնքան շատ հավանական կլինի, որ նա կդառնա սիրալիր ու հանգիստ: Հակառակ դեպքում՝ շանը մեկուսացնելով, նա սկսում է վախենալ փողոցի կենդանիներից, հյուրերից ու նույնիսկ սեփական ստվերից:

Սա, իհարկե, կինոլոգների համար հաճախորդ ապահովելու լավ տարբերակ է, սակայն նման երևույթից խուսափելու նպատակով շանն անհրաժեշտ է թույլ տալ ծանոթանալ տարբեր հոտերի, ձայների ու մարմինների: Հաճախ փոխեք զբոսանքի երթուղին, ծանոթացրեք հարևան ընտանի կենդանիների հետ:

Մի՛ շարժվիր

Կամ քի՛չ շարժվիր: Կամ երբ զբոսանքը վերածվում է շանը «զուգարան ուղեկցելու» համար կատարվող պարտադրված գործողության: Սակայն կենդանուն այդ կերպ զրկում ենք կուտակված էներգիան արտահայտելու հնարավորությունից: Դա բացասաբար է անդրադառնում ոչ միայն նրա մկանների ու հոդերի, այլև շան հոգեբանական առողջության վրա:

Մի մոռացեք, որ զբոսանքի տևողությունն ու ակտիվության տեսակը կախված են շան տեսակից: Փոքրիկ տերյերի կամ պինչերի համար օրվա մեջ 1-1,5 ժամ զբոսնելն էլ բավական է, իսկ լաբրադորի կամ հովվաշան համար մի քանի ժամ զբոսնելուց բացի՝ պետք է նաև ֆիզիկական վարժություններ անելու հնարավորություն ընձեռնել:

Սերն արտահայտել ուտելիքի միջոցով

Օրինակ՝ հոգատարորեն սեղանի տակը նետել այն ուտելիքի կտորը, որն ամբողջ ընտանիքն է ուտում: Այդպիսով շունը ոչ միայն կվարժվի մուրացկանությանը, այլև կվտանգվի նրա առողջությունը. մարդկանց սննդում մեծ է աղի, համեմունքների ու յուղի պարունակությունը:

Մյուս ծայրահեղությունը կենդանուն հում մսով կերակրելն է, որպես իսկական գիշետիչ: Այդ «բնական» մոտեցումը նույնպես օգտակար չէ. կհանգեցնեն աղեստամոքսային հիվանդությունների ու մակաբույծների առաջացման:

«Սիրո արտահայտման» մեկ այլ սխալ միջոց է կերակրելն ըստ անհրաժեշտության՝ հաճախակի: Դա իր հերթին կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարմանը, սրտի, երիկամների և լյարդի հիվանդության: Մասնագետները խորհուրդ են տալիս կենդանուն կերակրել հավասարակշռված սննդակարգով, սնվելու ռեժիմը խստորեն պահպանել:

Քիթը խթել խոտի մեջ

Այդ պատկերը գլխում ծագում է, երբ խոսք է գնում շների կամ կատուների դաստիարակության մասին: Սակայն իրականում այն կյանքի կոչելն անմիտ է և նույնիսկ վնասակար: Շները դժվարությամբ են կապ տեսնում իրենց գործողությունների և դրանց նկատմամբ հետագա արձագանքի միջև: Ուստի դաստիարակության տվյալ մեթոդը կարող է առաջացնել սթրես և տիրոջ նկատմամբ անվստահություն:

Անհամապատասխան վայրում «զուգարան գնալը» ոչ միշտ է վատ վարքի կամ անդաստիարակության նշան: Նման վարքը կարող է պայմանավորված լինել առողջական խնդիրներով, օրինակ՝ բարձր անհանգստությամբ կամ միզաքարային հիվանդությամբ: Այդ դեպքում շանն անհրաժեշտ է ոչ թե դաստիարակել, այլ՝ բժշկի տանել:

Ձայնը բարձրացնել

Նաև՝ ձեռք բարձրացնել: Դրանք կենդանիների հետ շփման լավագույն մեթոդները չեն: Շների վարժեցման ժամանակ այդ մեթոդի փոխարեն խորհուրդ են տալիս կիրառել «բլիթի» մեթոդով: Այդօրինակ մոտեցումը ոչ միայն հարգալից է, այլև՝ արդյունավետ:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.