Categories: ՏՏ

Microsoft-ը ներկայացրել է Windows 10-ի «Մեկնարկի» մենյուն. նորություններ կան

Հավելվածների մի մասը նոր տարբերանշաններ են ստացել, այդ թվում նաև՝ Fluent Design ոճով, որոնց անկյունները կլորացված են:

Microsoft-ը շարունակում է իր Windows 10 օպերացիոն համակարգի երկրպագուներին հիացնել նոր գործառույթներով: Այս անգամ համացանցում հայտնվել են սքրինշոթներ, որտեղ երևում է վերափոխված «Մեկնարկի» (Start) մենյուն:

Հաղորդվում է, որ համակարգի գլխավոր մենյուն հավելվածների նոր նշաններ ունի, սակայն նրանց հետ նաև հներն են: Օրինակ՝ «Եղանակ», «Լուրեր» և «Օրացույց» ծառայությունները դեռևս կենդանի սալիկների տեսքով են ներկայացված:

«Մեկնարկի» թարմացված մենյուն / © Microsoft

Այլ առանձնահատկություններ ևս կան, օրինակ՝ մեկնարկի թարմացված մենյուն ունի Fluent Design ոճով պատկերանշաններ` կլորացված անկյուններով:

Թե Windows 10-ի հատկապես որ թարմացմամբ են դրանք և այլ փոփոխություններ իրականացվելու, հայտնի չէ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021