ИзоИзоляция. Մեկուսացածները վերստեղծել են հայտնի նկարիչների աշխատանքների կարանտինային տարբերակները
Գաղափարին աջակցել է կալիֆորնիական Getty նկարչական թանգարանը և այլք: Եթե դուք էլ ունեք նման «գլուխգործոցներ», ուղարկեք. անպայման կհրապարակենք:
Ամեն ինչ սկսվեց Instagram-ում՝ որպես հասարակ կատակ. կարանտինում ձանձրացող օգտատերերը հայտնի նկարիչների աշխատանքները կրկնօրինակում են տան պայմաններում՝ բոլոր հնարավոր միջոցներով: Այդպես հայտնվել է #изоизоляция ֆլեշմոբը, որին միացել են նաև ռուսաստանցիները: Ստորև ներկայացված են որոշ նմուշներ:
1930 – «Փոքրիկ ածխավաճառուհին», Խուլիո Ռոմերո դե Տորես:
2020 – «Կինը կարտոֆիլ է մաքրում կարանտինի ժամանակ», Սվետլանա Հիլկո:
1537 – Հենրիխ VIII Անգլիացի», Հանս Հոլբեյն:
2020 – «Հենրիխ VIII Անգլիացին՝ ինքնամեկուսացած», Անդրեյ Շարապա:
1880-1885 – «Բալետի պարուհին կապում է մատնապարը», Էդգար Դեգա:
2020 – «Բալետի պարուհին՝ մեկուսացած», Անաստասիա Նովիկովա:
1887 – «Արևածաղիկներ», Վինսենտ վան Գոգ:
2020 – «Արևածաղիկներ», Նատալյա Սվիրիդովա (արևածաղկի յուղ, զուգարանի գորգիկ, պահածոներ, փաթեթավորման տուփ, մակարոն):
1925-1926 – «Ռուսական Վեներա», Բորիս Կուստոդիև:
2020 – «Ռուսական Վեներան կարանտինում», Նատաշա Կայչուկ (ցախավել, խալաթ, դույլ):
1503 – «Այզելուորտյան Մոնա Լիզա», Լեոանարդո դա Վինչի:
2020 – «Այզելուորտյան Մոնա Լիզան կարանտինում», Մարտա Տյուզովա:
Մ.թ.ա. 1-ին դար – «Օլիմպիական Զևս», Ֆիդիաս (կրկնօրինակ):
2020 – «Զևսը տանը մեկուսացած», անկրկնելի բնօրինակ՝ Ինիկ Վալենտիկից:
1662 – «Արքայադուստր Մարգարիտա Թերեզան», անհայտ:
2020 – «Արքայադուստր Մարգարիտա Թերեզան կարանտինում», Նատալյա Կապիտանովա:
1621 – «Ընտանեկան նկար», Անտոնիս վան Դեյք:
2020 – «Ընտանեկան պատկեր` կարանտինում», Յուլիա Պանֆիլովա. ամուսնու թևքածալը և օձիքը թղթից են, կնոջ օձիքը՝ զուգարանի թղթից, երեխան մոր կանաչ հագուստով է:
1642 – «Հովիվտ լայն գլխարկով և ձեռնափայտով», Իսահակ վան Օստադե:
2020 – «Ինքնամեկուսացված հովիվ», Լարիսա Դրանգաի:
1901 – «Օշինդրի սիրահարը», Պաբլո Պիկասո:
2020 – «Գեղեցիկ խմելը չե՛ս արգելի», Ժան Գրիցֆելդտ:
1952 – «Կրկին երկու», Ֆյոդոր Ռեշետնիկով:
2020 – «Կրկին երկու՝ հեռավար ուսուցմամբ», Դարյա Լեբեդյանսկայա:
1894 – «Սանրվողը», Պյեռ Օգյուստ Ռենուար:
2020 – «Սանրվողը կարանտինում», Յանա Շտիլման:
1893 – «Ճիչ», Էդվարդ Մունկ, Ստվարաթուղթ, յուղ, տեմպերա, գունամատիտ:
2020 – «Ինքնամեկուսացած ճիչ», Սվետլանա Սլիժեն. անկողին, սվիտեր, բլուզ, տաբատ, վերնաշապիկ, սև շապիկներ, զուգագուլպա, գուլպաներ, մաշիկներ:
1660 – «Զվարճասերները», Յան Ստեն:
2020 – «Կարանտինային զվարճասերներ», Դմիտրի Կոլեսնիկով:
1594 – «Գաբրիել դ’Էստրեն քրոջ հետ», անհայտ:
2020 – «Գաբրիել դ’Էստրեն քրոջ հետ, կարանտինում», Մարինա Իվանովա:
1951 – «Աճպարարը (ինքնանկար, չորս ձեռքերով)», Ռենե Մագրիթ:
2020 – «Աճպարարը կարանտինում», Սլավա Սմոտկին:
1881 – «Նկարչի աշխատասենյակում», Կոնստանտին Մակովսկի:
2020 – «Նկարչի աշխատասենյակում՝ կորոնավիրուսի համաճարակի օրերին», Նատալիա Դեյնգել:
1489-1490 – Կնգումով տիկինը», Լեոնարդո դա Վինչի:
2020 – «Աման առնետի հետ», Քսենիա Գլադկովա»:
1647-1651 – «Վեներան հայելու առաջ», Դիեգո Վելասկես:
2020 – «Ինքնամեկուսացած Վեներան», Ջուլի Պրիկ:
1533-1536 – «Անգլիայի թագուհի Աննա Բոլեյն», անհայտ նկարիչ:
2020 – «Անգլիայի Աննա Բոլեյն թագուհին՝ կարանտինում», Շանի Գոլդշտեյն:
1945 – «Դիմակ», Ֆրիդա Կալո:
2020 – «Կարանտինային դիմակ», Մարգարիտա Կլոչկովա:
1635-1640 – «Աստծո գառ», Ֆրանսիսկո դե Սուրբարան:
2020 – «Աստծո գառը կարանտինում», Վալենտինա Վալենտինա: Գառնուկի դերում՝ Ռամզես կատուն:
1793 – «Մարատի մահը», Ժակ Լուի Դավիդ:
2020 – «Մարատի մահը կարանտինի ժամանակ», Մայա Վիսանդ:
1808 – «Վալպինսոնի լողասերը», Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգր:
2020 – «Ինքնամեկուսացած լողասերը», Մարիա Սոկոլով:
1938-1943 – «Լույսի ու խավարի միջև», Մարկ Շագալ:
2020 – «Լույսի ու խավարի միջև», Միխայիլ Կեսլեր:
1514 – «Դրամափոխները», Քվենտին Մասեյս:
2020 – «Դրամափոխներն իրենց տանը», Ջուլիա Վոլինեց:
1964 – «Մարդու որդին», Ռենե Մագրիտ:
2020 – «Մարդու որդին կարանտինում», Օլգա Գոլովենկո. սալաթաման, անձրևանոցի նարնջագույն պատյան, խոնավ սավան, համբերատար ամուսին:
1889 – «Ինքնանկար՝ կտրված ականջով ու ծխամորճով», Վինսենտ Վան Գոգ:
2020 – «Ինքնանկար կարանտինում», Նիկոլայ Նենարոկոմով:
1881 – «Մ.Պ.Մուսորգսկու դիմանկարը», Իլյա Ռեպին:
2020 – «Մոդեստ Մուսորգսկին կարանտինում», Դենիս Կովալենկո:
Գաղափարին աջակցել է կալիֆորնիական Getty նկարչական թանգարանը և այլք:
Եթե դուք էլ ունեք նման «գլուխգործոցներ», ուղարկեք. անպայման կհրապարակենք:
ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում աշխատանքային բանակցություններ կանցկացնեն։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշելով, որ օրակարգում կլինեն հետպատերազմյան անվտանգության պայմանավորվածություններն ու պատերազմի ավարտին ուղղված քայլերը։
Չինաստանի և Ֆիլիպինների արտգործնախարարները նոյեմբերի 3-ի հեռախոսազրույցում պայմանավորվել են պահպանել դիվանագիտական կապը։ Հարավչինական ծովում կողմերի հավակնությունները շարունակում են բախվել, իսկ վեճի կարգավորման նոր համաձայնության մասին չի հայտարարվել։
Բջջային մշակույթների և մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ cGAS սպիտակուցի կորուստը մեծացնում է բջիջներում խոլեստերինի կուտակումը և նպաստում ուռուցքի աճին։ Աշխատանքը բացահայտում է այս իմունային սպիտակուցի ևս մեկ գործառույթ՝ բջջակորիզում գեների ակտիվության կարգավորումը։
Շվեդիայի 10 հիվանդանոցի կոյուղաջրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակաբիոտիկների մնացորդները նպաստում են դեղակայուն բակտերիաների գերակշռմանը։ Գիտնականներն այդ ազդեցությունը հիմնականում կապել են ցիպրոֆլոքսացինի և ցեֆոտաքսիմի հետ։
Սենեգալում հոկտեմբերի 31-ին բացվել են Դակար-2026 պատանեկան օլիմպիական խաղերը՝ Աֆրիկայում անցկացվող առաջին օլիմպիական մարզական իրադարձությունը։ Մինչև նոյեմբերի 13-ը Դակարում և հարակից երկու քաղաքներում կմրցեն շուրջ 2700 պատանի մարզիկներ։
Հարավկորեական DAPA գործակալությունը հայտնել է ծովային հետևակի MAH հարվածային ուղղաթիռի մշակման ավարտի մասին։ Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին՝ սպառազինության, նավերից շահագործման և շրջակա միջավայրի ազդեցության փորձարկումներից հետո։
Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա






























Վերջին մեկնաբանությունները