Categories: ՏՏ

Հայաստանի դեմ կիբերհարձակումների համար Բաքուն «օժանդակ ուժեր» է կիրառել. մեդիափորձագետ

Սամվել Մարտիրոսյանը եկել է այն եզրահանգման, որ Հայաստանը պատրաստ չի եղել դիմակայելու հաքերային այսպիսի լայնածավալ հարձակումների, որոնք Ադրբեջանը կազմակերպել է «օժանդակ ուժերի»՝ թուրքական հաքերային խմբերի և «վարձկան հաքերային ասոցիացիաների» ներգրավմամբ:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի վրա կիբերհարձակումների ժամանակ Բաքուն այս տարի կիրառել է «օժանդակ ուժեր»՝ թուրքական հաքերային խմբեր, ինչպես նաև «վարձկան հաքերային ասոցիացիաներ»:

2020թ.-ը, նրա գնահատմամբ, հայկական վիրտուալ տիրույթի վրա հարձակումների որակի և ծավալների առումով աննախադեպ էր: Դրա արդյունքում, Մարտիրոսյանի խոսքով, գրանցվել է նաև գաղտնի տվյալների մեծ արտահոսք:

Տարվա առաջին կեսին հիմնական խնդիրը կապված է եղել կարանտինի հետ. համացանցից օգտվելու կանոններին չտիրապետող բազմաթիվ մարդիկ ստիպված են եղել օգտվել առցանց ծառայություններից՝ հաճախ դառնալով կիբերհանցագործությունների զոհ:

Տարվա երկրորդ կիսամյակին, ինչպես նշում է, կիզակետում հուլիսյան ռազմական գործողություններն էին հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում և Արցախյան 2-րդ պատերազմը: Երկու դեպքում էլ նկատվել է հաքերների հիպերակտիվություն, որը, սեպտեմբերից սկսած, դարձել է աննախադեպ:

Հուլիս ամսին ադրբեջանական հաքերային ֆորումներում հրապարակվել են հարյուրավոր հայերի լուսանկարներ ու անձնագրեր, այդ թվում՝ Արցախի ԱԱԾ աշխատակիցների: Բացի այդ, հրապարակվել են նաև Արցախի զորամասերից մեկի գույքագրման փաստաթղթերը: Իսկ արդեն հուլիսի 13-ին ադրբեջանցիները հայկական պետական կայքեր են կոտրել:

Մարտիրոսյանի խոսքով՝ առկա տվյալներն ապացուցում են, որ ադրբեջանական կողմն «օժանդակ ուժեր» է գործի դրել: Մեդիափորձագետի կարծիքով՝ դրանք կարող էին լինել թուրքական հաքերային խմբերը, ինչպես նաև «վարձու հաքերային ասոցիացիաները»:

Հոկտեմբերի 10-ին աննախադեպ հարձակում է եղել, որը կոտրել է հայկական գրեթե բոլոր պետական կայքերը՝ թվով՝ շուրջ 50: Մինչ օրս հստակ տեղեկատվություն չկա, թե պետական սերվերներից ինչ տվյալներ են արտահոսել:

Մարտիրոսյանը նշել է, որ ադրբեջանցիների ձեռքում բազմաթիվ պաշտոնական և գաղտնի փաստաթղթեր են հայտնվել, որոնք ձեռք են բերվել Արցախի նախագահի աշխատակազմի, ԱԳՆ-ի, ՊՆ-ի և այլ կառույցների կայքերից: Փաստաթղթերի մի մասը սեպտեմբեր ամսվա են: Համացանցում է հայտնվել նաև «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդների ցանկը՝ անձնական տվյալներով:

Մեդիափորձագետը հայտարարել է նաև, որ մշտապես տեղի են ունեցել ֆիշինգային հարձակումներ (համացանցային խուլիգանության տեսակ, որի նպատակն օգտատերերի անհատական տվյալներին հասանելություն ձեռքբերելն է): Ավելին՝ թիրախավորված հարձակումներ են եղել նաև բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների օգտահաշիվների վրա:

Սամվելի Մարտիրոսյանը եկել է այն եզրահանգման, որ Հայաստանը պատրաստ չի եղել դիմակայելու հաքերային այսպիսի լայնածավալ հարձակումների:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021