Categories: ՏՏ

Android սմարթֆոնների վրա որոշ ետնանկարների տեղադրման ժամանակ խափանում են հայտնաբերել

Խնդիրը ծագում է ոչ բոլորի մոտ, սակայն ավելի լավ է՝ չփորձեք, ինչպես դա արել են բազմաթիվ օգտատերեր: Samsung-ն արդեն կարգավորում է խնդիրը:

Սոցցանցերում լուսանկար են հրապարակել, որն Android սմարթֆոնների վրա խափանումներ է առաջացնում: Խնդիրը ծագում է, երբ օգտատերը նկարը որպես ետնանկար է սահմանում:

Խափանումը հայտնաբերած օգտատերը հետևորդներին կոչ է արել բնապատկերը որպես սմարթֆոնի ետնանկար չտեղադրել (հատկապես Samsung-ների դեպքում) և խորհուրդ է տվել մերժել այն ուղարկողներին:

Այդուհանդերձ՝ որոշ օգտատերեր նրան չեն լսել և տեղադրել են: Մենք նույնպես հորդորում ենք չփորձել:

Սա ամենամեծ սխալն է, որ ես տեսել եմ: Փորձել եմ նույնիսկ անվտանգ ռեժիմը, բայց՝ ապարդյուն: Ստիպված զրոյացրել եմ տվյալները:
Գրողը տանի, ախպերիկ: Քարացել է: Ինչպե՞ս վերադարձնել սովորական կարգավիճակի:
Ցավոք՝ սա Android-ի խնդիր է: Ազդում է նաև Pixel-ի վրա:

9toMac-ի հեղինակ Բեն Սկունը փորձարկում է արել Google Pixel 2-ով: Նրա սմարթֆոնը սկսել է պարբերաբար միանալ-անջատվել. վերբեռնումը նույնպես չի օգնում: Նրա դիտարկմամբ՝ խափանումը մեկնարկել է նկարը ետնանկար դարձնելու պահին: Նրա բացահայտման պահին Google Photo-յում խնդիր չի եղել:

Փորձարկում / © 9to5Google

Սակայն խնդիրը ոչ բոլոր սմարթֆոնների վրա է ի հայտ գալիս: Ice Universe-ի հրապարակումը մեկնաբանողներից մի քանիսի սարքավորումները շարունակել են աշխատել առանց խափանման: Փորձարկում է կատարել նաև Android Authority-ի հեղինակը. նրա Huawei Mate 20 Pro-ն շարունակել է կայուն աշխատել:

Հրաշալի տեսք ունի: Շնորհակալություն ետնանկարի համար:
Ոչինչ տեղի չի ունենում իմ vivo-յի հետ:

Խափանման հնարավոր պատճառը կարող է լինել sRGB գունային գամայի անհստակ արտահայտումը: Նկարը ձևակերպված է RGB-ով, ուստի համակարգը չի կարող հստակ արտահայտել այն, ինչի հետևանքով էլ խափանում է առաջանում: 9toMac-ն ուշադրություն է դարձրել, որ թեստավորման ժամանակ խնդիր է առաջացել Android 10-ով սարքավորումների վրա, իսկ Android 11-ի դեպքում այն չի եղել:

Ice Universe-ը նկարը ներբեռնել է Weibo-յում և նշել, որ սոցցանցն ինքնուրույն փոփոխել է գույները՝ դարձնելով «անվտանգ»: Դրանից եզրակացրել է, որ խնդիրը կապված է գամմայի հետ:

Երբ փորձեցի Weibo-յում ներբեռնել օրիգինալ նկարը (ձախ կողմում), հայտնաբերեցի, որ գույները փոխվեցին (աջ կողմում): Նկարը դարձավ անվտանգ: Սակայն Twitter-ում ներբեռնելիս բնօրինակը միևնույն է՝ գույնը չի փոխում՝ մնալով վնասակար, ուստի կարծում եմ՝ դա կապված է գունային գամմայի հետ:

Հաղորդվում է, որ Samsung-ն արդեն տեղյակ է խնդրի մասին և կարգավորելու է մոտ ապագայում: Google-ի արձագանքի մասին չի հաղորդվում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021