ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ՝ 2019թ. 1000 խոշոր հարկ վճարողները 100 մլրդ դրամ ավել են վճարել: Ներկայացնում ենք առաջին տասնյակը՝ 2019 և 2018 թվականների համար:

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019թ. առաջին ինն ամիսների դրությամբ 1000 խոշոր հարկատուների ցանկը: Այն գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Ս.թ. հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ Քաջարանում գործող ընկերությունը վճարել է 40 միլիարդ 594 մլն 294 հազար դրամ հարկ:

Երկրորդ հորիզոնականում «Գրանդ տոբակո» ընկերությունն է, որը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 40 միլիարդ 277 մլն 32 հազար դրամ հարկ: Երրորդ տեղում «Գազպրոմ» Արմենիա» ընկերությունն է: Վերջինս նշված ժամանակահատվածում 33 միլիարդ 623 մլն 700 հազար դրամ հարկ է վճարել:

Չորրորդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է: Այն առաջին 9 ամիսների ընթացքում վճարել է 13 միլիարդ 362 մլն 59 հազար դրամ հարկ: Հինգերորդ տեղում «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 12 միլիարդ 523 մլն 893 հազար դրամ հարկ:

Վեցերորդ հորիզոնականում «Ֆլեշ» ընկերությունն է: Այն վճարել է 10 միլիարդ 750 մլն 288 հազար դրամ հարկ: Յոթերորդում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է՝, որի հարկային վճարումները կազմել են 10 միլիարդ 537 մլն 670 հազար դրամ:

Խոշոր հարկատուների առաջին տասնյակը, նրանց վճարած հարկերը 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, մլն դրամ / ©ՀՀ ՊԵԿ

Ութերորդ հորիզոնականում «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունն է, որը 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 9 միլիարդ 701 մլն 380 հազար դրամ հարկ: Իններորդ հորիզոնականում «Ջեյ Թի Այ Արմենիա ընկերությունն է: Սա վճարել է 9 միլիարդ 263 միլիոն 736 հազար դրամ հարկ:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկում առաջին տասնյակը եզրափակում է «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունը, որնայս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վճարել է 9 միլիարդ 103 մլն 801 հազար դրամ հարկ:

Ընդհանուր առմամբ՝ 1000 խոշոր հարկ վճարողները միասին պետական բյուջե են վճարել 764 մլրդ 557 մլն 769 հազար դրամ հարկ: Ընդ որում՝ եթե առաջին հորիզոնականում գտնվողը վճարել է շուրջ 40,6 մլրդ դրամ, ապա հազարերորդն արդեն 119 մլն է վճարել: (Ներբեռնել)

2018թ. 3-րդ եռամսյակի տվյալներով

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին տասնյակն ունեցել է հետևյալ պատկերը.

1. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»՝ 32 797 521,8.
2. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»՝ 30 371 579,0.
3. «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»՝ 27 695 959,4.
4. «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ»՝ 13 966 008,5.
5. «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»՝ 13 175 854,3.
6. «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»՝ 12 363 484,4.
7. «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»՝ 10 101 717,6.
8. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»՝ 9 866 280,8.
9. «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»՝ 9 302 592,3.
10. «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»՝ 8 748 524,0:

Ընդհանուր առմամբ՝ 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկային մուտքերը 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարվել է մոտ 674 մլրդ դրամ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021