2020թ. Հայաստանում 2 դիակիզարան կհիմնվի

Դիակիզումն ավանդական հուղարկավորությունից ավելի քիչ ծախսեր է պահանջում: Բացի այդ, Երևանում գերեզմանոցներն արդեն բավականին մեծ տարածք են զբաղեցնում: Ոլորտն ուսումնասիրվել է. պահանջարկ կա:

«Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը հայտնել է, որ ներդրողներն ուսումնասիրել են ոլորտը և եկել են այն եզրակացության, որ Հայաստանոում առկա է դիակիզարան ունենալու պահանջարկ: Նրա խոսքով՝ 2020թ. ՀՀ-ում կբացվի միանգամից 2 դիակիզարան:

ՀՈԱԿ տնօրենը նշել է, որ այդ ոլորտի օրենսդրությունն ուսումնասիրվել է և արձանագրվել, որ օրենքի հետ կապված խնդիր չկա: Իսկանդարյանի խոսքով՝ ներդրողներ կան, ովքեր պատրաստ են գումար հատկացնել այդ ոլորտի համար: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դիակիզումն ավանդական հուղարկավորությունից ավելի քիչ ծախսեր է պահանջում: Բացի այդ, Երևանում գերեզմանոցներն արդեն բավականին մեծ տարածք են զբաղեցնում:

Երևանում գործող 21 գերեզմանատների զբաղեցրած տարածքը 530 հա է: 2019թ. դրությամբ մայրաքաղաքում կա 90 պուրակ և զբոսայգի՝ ընդհանուր 213 հա տարածքով: Ստացվում է՝ գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները: Ըստ Իսկանդարյանի՝ միայն Երևանում տարեկան 1,8 հա է հատկացվում գերեզմանոցներին:

ՀՈԱԿ տնօրենը նշել է, որ ներկայումս հողամասերն անվճար են հատկացվում, և մարդիկ հաճախ չարաշահում են դա՝ զբաղեցնելով ավելի շատ տարածք: Նրա խոսքով՝ Երևանում գերեզմանների հետագա «աճը» կանխելու լավագույն տարբերակը հողամասը վճարովի դարձնել է:

Բացի հողի խնդիրը, Իսկանդարյանը հավելել է նաև, որ մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան՝ անկախ եկեղեցու կամ որոշ քաղաքացիների մոտեցումից: Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ մարդիկ Հայաստանում նման ծառայության բացակայությամբ պայմանավորված, դին տարել են Մոսկվա, այնտեղ են հրկիզել են և վերադարձել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021