Չինաստանի հետ ազանց վիզայի ռեժիմի համաձայնագիրը դրական եզրակացություն է ստացել
2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել Չինաստանի շուրջ 14.500 քաղաքացի: Մինչդեռ 2018թ. նույն ժամանակահատվածում այցելուների թիվը 8.430 է եղել: Փոխնախարարի խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի դեպքում այդ թիվն ավելի կմեծանա:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Այն առաջարկվել է ընդգրկել ԱԺ նստաշրջանի օրակարգերի նախագծերում:
Համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մինչև 90 օր ժամկետով մուտքի դեպքում: Այն քաղաքացիները, ովքեր մտադիր են մյուս կողմի տարածքում գտնվել 90 օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում աշխատելու, սովորելու, բնակվելու, զբաղվելու լրագրությամբ կամ այլ գործունեությամբ, պետք է նախապես դիմեն մուտքի արտոնագիր ստանալու համար:
Համաձայնագրի դրույթները չեն տարածվում Հոնկոնգ և Մակաո այցելությունների վրա: Պետությունները նաև պարտավորվում են արագ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել «առանց վիզայի ռեժիմը» չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար:
Արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցի խոսքով՝ վերջին տարիներին Չինաստանի հետ Հայաստանի հարաբերություններում զարգացման առաջընթաց է գրանցվել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բնագավառներում: Փոխնախարարը կարևորել է մուտքի արտոնագրերի ազատականացումը, քանի որ այն մեծ դեր կունենա երկու երկրների միջև հաստատված կապերը խորացնելու հարցում:
Ավետ Ադոնցը նշել է, որ 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել Չինաստանի շուրջ 14.500 քաղաքացի: Մինչդեռ 2018թ. նույն ժամանակահատվածում այցելուների թիվը 8.430 է եղել: Փոխնախարարի խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի դեպքում այդ թիվն ավելի կմեծանա:
«Էվկլիդ» տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է քվազար, որը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին եղել է Մեծ պայթյունից ընդամենը 630 միլիոն տարի անց։ Դրա կենտրոնական սև խոռոչի զանգվածը գնահատվել է շուրջ 360 միլիոն արեգակնային զանգված․ այսքան վաղ ձևավորված հսկան նոր սահմանափակումներ է դնում սև խոռոչների աճի մոդելների վրա։
Ճապոնիան որոշել է Միջազգային քրեական դատարանի 2027 թվականի պարտադիր անդամավճարն ամբողջությամբ փոխանցել մինչև 2026 թվականի ավարտը։ Որոշումը կայացվել է դատարանի խնդրանքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում։
Տոկիոյի և Կիոտոյի համալսարանների ֆիզիկոսները լույսի ուղեծրային իմպուլսի մոմենտը փոխանցել են գերհաղորդչի էլեկտրոնների հավաքական տատանումներին։ Նիոբիումի նիտրիդի բարակ թաղանթում նրանք դիտարկել են պտտվող Հիգսի մոդ՝ փոխելով դրա պտույտի ուղղությունը լուսային փնջի միջոցով։
Արևմտյան Ավստրալիայի երկու հնավայրերի կենդանական մնացորդների ուսումնասիրությունը կասկածի տակ է դրել այն պատկերացումը, թե հնագույն մարդկանց բազմազան սննդակարգը պարտադիր սննդի պակասի հետևանք էր։ Հետազոտողների մեկնաբանությամբ՝ տարբեր կենդանիներ որսալը կարող էր լինել առատ, բայց փոփոխական պաշարներից օգտվելու ճկուն ռազմավարություն։
«Էվկլիդ» տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է քվազար, որը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին եղել է Մեծ պայթյունից ընդամենը 630 միլիոն տարի անց։ Դրա կենտրոնական սև խոռոչի զանգվածը գնահատվել է շուրջ 360 միլիոն արեգակնային զանգված․ այսքան վաղ ձևավորված հսկան նոր սահմանափակումներ է դնում սև խոռոչների աճի մոդելների վրա։
Quantum WIY Industries-ի հաղորդմամբ՝ SPYS որսացող անօդաչուն Ուկրաինայում խոցել է ռուսական ռեակտիվ «Գերան-5 Կ5-Կ» հարվածային անօդաչու։ Ընկերությունը համակարգը մշակում է արագընթաց թիրախներից քաղաքներն ու կենսական ենթակառուցվածքները պաշտպանելու համար։

Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա