Covid-19-ի հաստատված նոր դեպքերի թիվը Հայաստանում 439 է

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ, առողջացել են 560-ը: Փաստացի բուժում է ստանում 10032 պացիենտ: Մահացածներից մեկը բուժաշխատող էր:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը Հանրապետությունում հասել է 35693-ի: Մինչ օրս կատարվել է 149898 թեստավորում: Նախորդ օրը կատարված թեստերից 1279-ը բացասական են եղել:

Covid-19-ից մահացածների թիվը հասել է 678-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Հաղորդվում է, որ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ. 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ: Հաղորդվում է, որ նա ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և աշխատանքի վայրում չի վարակվել:

Առողջացածների ընդհանուր թիվը դարձել է 24766՝ վերջին օրվա ընթացքում ավելանալով 560-ով: Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը 10032 է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021