Մարտակերտ ներխուժած ադրբեջանցին ձերբակալվել է. տեսանյութ

Ադրբեջանցի զինծառայողը ներխուժել է Մարտակերտի տներից մեկը: Տանը եղել են միայն երկու երեխաներ: Նրանցից մեկը կարողացել է զանգահարել ոստիկանություն, որոնք ժամանել և ձերբակալել են ադրբեջանցուն:

Տեղեկություն է տարածվել, որ օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինծառայող է ներխուժել Մարտակերտի տներից մեկը: Նշվում է, որ տանը եղել են միայն երկու երեխաներ: Նրանցից մեկը կարողացել է զանգահարել ոստիկանություն, որոնք ժամանել և ձերբակալել են ադրբեջանցուն:

Ադրբեջանցու ձերբակալությունը / © oldnews/t

Պատմում են, որ ադրբեջանցի զինծառայողը, ներխուժելով տուն, դանակով սպառնացել է երեխաներին և ցանկացել է հաց ուտել ու ծխել: Երբ նա նստել է հաց ուտելու, երեխաները կարողացել են փախչել տանից:

Ադրբեջանցու համազգեստը / © oldnews/t

Ինչպես երևում է լուսանկարից, ադրբեջանցի զինծառայողի համազգեստի վրա Թուրքիայի դրոշն է փակցված, իսկ անունը Ջամիլ Բաբաև է: Կարծիքներ կան, որ նա կարող է տանկիս լինել: Այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021