#ադրբեջանցիներ

Խմբագրություն
4,386

Հաղորդվում է, որ ինտենսիվ կրակոցներ են հնչում Արցախի Թաղավարդ գյուղի հատվածում, լսվել են պայթյունի ձայներ: Հնարավոր է համարվում, որ կիրառվում են ականանետեր:

Խմբագրություն
27,214

Ադրբեջանցի զինծառայողը ներխուժել է Մարտակերտի տներից մեկը: Տանը եղել են միայն երկու երեխաներ: Նրանցից մեկը կարողացել է զանգահարել ոստիկանություն, որոնք ժամանել և ձերբակալել են ադրբեջանցուն:

Խմբագրություն
14,065

Իրանական համարներով բեռնատարի վարորդը, ով ազգությամբ ադրբեջանցի է, զարմանք հայտնել, որ իր ազգակիցները կարող էին նման վայրագություն դրսևորել:

Խմբագրություն
1,502

Վլադիմիր Ռուժանսկին համոզված է, որ Հայաստանին վերաբերող բոլոր հարցերում Ռուսաստանը լրջագույն զիջումների է գնում: Թուրքիայի հետ մտերմացումը ձեռնտու է ռուսական էլիտայի այնպիսի կարկառուն ներկայացուցիչների համար, ինչպիսիք են Արազ Աղալարովը, Գոդ Նիսանովը, Զախար Ալիևը և այլն: Սակայն Թուրքիան, պատմաբանի խոսքով, «շատ վտանգավոր թշնամի է»:

Խմբագրություն
4,422

Ադրբեջանական կողմն ընդունել է, որ Արթուր Քաթանյանը դիվերսանտ չէ և Բերձորի հատվածում ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում ականապատման աշխատանքներ չի իրականացրել: Նշվում է, որ հայ զինծառայողն իսկապես մոլորվել է:

Խմբագրություն
16,371

Շուրջ 30 ադրբեջանցի զինվորականներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հոսպիտալ։

Խմբագրություն
3,953

ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները մի քանի տասնյակ կրակոց են արձակել, ենթադրաբար՝ օդ։ Հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել, որից հետո ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել է դադարեցնել կրակը։

Խմբագրություն
4,345

Նախարարությունն ընդգծել է, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։

Խմբագրություն
17,538

Ադրբեջանցիները Վրաստանում նույնպես անհանգիստ են. տարածված տեսանյութերում երևում են Դմանիսիում ադրբեջանցիների ու վրացիների միջև տեղի ունեցած զանգվածային բախումները: Մեծ թվով իրավապահներ են կենտրոնացել, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Խմբագրություն
24,626

Նշվում է, որ եթե ժամկետը լրանալուն պես նրանք չնահանջեն, ՀՀ զինված ուժերը պատրաստվում են ուժ կիրառել։

Խմբագրություն
7,045

Ադրբեջանում առաջարկել են «գրադներով» հարվածել Ստեփանակերտում գտնվող ռուս խաղաղապահներին, որոնք մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա կապակցությամբ զորահանդեսի են պատրաստվում:

Խմբագրություն
1,119

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի ուղղությամբ առաջ շարժված ադրբեջանցի զինվորականները ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններից հետո վերադարձել են նախնական դիրքերը, սակայն գյուղի 9 հեկտար վարելահող դեռ ադրբեջանցիների վերահսկողության տակ է:

Խմբագրություն
939

Քաղաքացիական հագուստով անձինք իրանք իրենց հետ բերել են 30-40 մ երկարությամբ խողովակներ: ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքերի զինծառայողներին նկատելով` նրանք շտապ հեռացել են` խողովակները թողնելով միջդիրքային տարածքում: ՀՀ ԶՈՒ զինծառայողները զսպվածություն են ցուցաբերել, հակառակորդի աշխատանքները դադարեցվել են:

Խմբագրություն
869

Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած պատերազմի մասնակից ադրբեջանցի վետերանները շարունակում են դժգոհել իշխանություններից. նրանք ծայրահեղ աղքատության մեջ են, սակայն պետությունից ոչ մի աջակցություն չեն ստացել:

Խմբագրություն
1,811

Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից խնդրում են օգնել իրենց զավակներին գտնելու հարցում, քանի որ Ադրբեջանում ոչ ոք իրենց խնդրանքներին չի արձագանքում:

Խմբագրություն
1,586

BBC-ի լրագրողը փորձել է նկարահանել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի պղծման մասին փաստող տեսանյութ ադրբեջանցի զինվորներն ավելի վաղ հրապարակել էին, սակայն տեղում եկեղեցին չի գտել:

Խմբագրություն
2,863

Մերձմոսկվայում 43-ամյա ադրբեջանցի Մունիր Ասադովը մոտայաքով անցնող երեխայի աչքի առաջ սպանել է իր քրոջը։ Պատճառն այն է, որ քույրը հարաբերությունների մեջ է գտնվել հայի հետ։

Խմբագրություն
585

Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարերով ջարդել են հայկական բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախել դեպքի վայրից։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունում քրեական գործ է հարուցել:

Խմբագրություն
225

Ադրբեջանական ԶԼՄ-ներն Իրանին մեղադրում են Արցախի դեմ պատերազմում Բաքվին աջակցություն ցուցաբերած ադրբեջանցիների նկատմամբ ճնշումների մեջ:

Խմբագրություն
941

Տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները Մոսկվայում հարձակվում հայկական համարներով մեքենաներում գտնվողների վրա, անխնա ծեծում նրանց: Տեղի հայերն արդեն սկսել են պատժել ադրբեջանցիներին: