Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել

Պարզվել է, որ վարակվածն Իրանից Ադրբեջան տեղափոխված 23 ամյա ռուսաստանցի է: Այդ երկրում կարանտինի ներքո է 224 մարդ. մեծ մասն ադրբեջանցիներ են:

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել: Պարզվել է, որ վարակվածը Իրանից Բաքու մեկնած ռուսաստանցի է:

Հաղորդվում է, որ ներկայումս Ռուսաստանի 23 ամյա քաղաքացին գտնվում է ինֆեկցիոն բաժանմունքում՝ հատուկ ռեժիմում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն: Տարածումը կանխելու նպատակով միջոցառումներ են իրականացվում, փորձում են պարզել վարակվածի հետ շփում ունեցած անձանց ինքնությունը:

Բաքվում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդը հայտնել է, որ տեղեկացված են դեպքի առնչությամբ, սակայն վարակվածն օգնության խնդրանքով իրենց չի դիմել:

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ ներկայումս այդ երկրում կարանտինի ներքո է 224 մարդ: Նրանցից 12-ն Իրանից ժամանածներ են, 1-ը՝ Իտալիայի քաղաքացի է, 7-ը՝ այլ երկրների, մյուսներն ադրբեջանցիներ են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021