Ռուս-վրացական լարվածությամբ պայմանավորված՝ Հայաստանից Ռուսաստան չվերթներն ավելանում են

Արմենիա-ն օրական 2 չվերթ կիրականացնի Երեւանից, իսկ Պոբեդան՝ 8 հավելյալ չվերթ՝ Գյումրիից:

Հուլիսի 8-ից Հայաստանից Ռուսաստան կատարվող չվերթների քանակը կավելանա: Այս մասին Shesht.am–ին տեղեկացրեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ հուլիսի 8-ից «Արմենիա» ավիաընկերությունն ամեն օր՝ օրական երկու չվերթ կիրականացնի Երևանից դեպի Մոսկվա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ պահանջարկի դեպքում ընկերությունը կարող է մինչև 4 չվերթ իրականացնել։

Մինչև հիմա ընկերության փոխադրումները դեպի Ռուսաստան՝ Մինվոդի ու Վորոնեժ ուղղություններով էին, իսկ դեպի Մոսկվա թռիչքները 2016թ.-ից դադարեցվել էին։

Ուղղությունը վերականգնելու պատճառը ռուս-վրացական վերջին լարվածությունն է, եւ դրանով պայմանավորված՝ նախատեսվում է չվերթների ժամերը մոտեցնել դեպի Վրաստան փոխադրումներ իրականացող միակ ընկերության՝ «Վրացական ավիաուղիների» Երևան — Թբիլիսի — Երևան չվերթների ժամերին:

Դեպի Հայաստան ռուսաստանյան 11 ավիաընկերություններ են չվերթներ իրականացնում, 10-ը՝ դեպի Երևան, մեկը («Պոբեդան»)՝ դեպի Գյումրի։

««Պոբեդա» ավիաընկերությունը հուլիս ամսին կավելացնի չվերթների հաճախականությունը և կիրականացնի հավելյալ 8 չվերթ՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով։ Ներկայումս օրական մեկ անգամ են իրականացվում այս ուղղությամբ թռիչքները։

Երկու ավիաընկերություն էլ փոխում են օդանավերի տիպերը. «Աերոֆլոտ» ընկերությունն իր բոլոր՝ 6 չվերթներից յուրաքանչյուրին կավելացնի 40 նստատեղ, իսկ Nord Wind ավիաընկերությունը ներկայիս 3-ի փոխարեն 4 չվերթ կիրականացնի 400-տեղանոց օդանավերով:

Սրանք են այս պահի դրությամբ եղած տվյալները, որոնք ընթացքում կարող են փոփոխության ենթարկվել», – ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը։

Նշենք, որ «Պոբեդա»-ն Գյումրի-Մոսկվա-Գյումրի օդուղով ներկայումս օրական մեկ անգամ է իրականացնում թռիչքները, «Աերոֆլոտ»-ը՝ 6 չվերթ Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ, իսկ Nord Wind ավիաընկերությունը՝ օրական 3-ը դեպի Մոսկվա։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021