Աշխարհի 10 ամենատարօրինակ հյուրանոցները

Շատերն այսօր փնտրում են հանգստի արտասովոր պայմաններ: Մարդիկ հոգնել են սովորական սենյակային հյուրանոցներից, իսկ աշխարհում կան առանձնահատուկ պայմաններ առաջարկող հանգստավայրեր: Ներկայացնում ենք աշխարհի 10 ամենաանսովոր հյուրանոցները:

1. Բոինգ 727-ը Ջունգլիներում

Costa Verde հյուրանոցների ցանցն ապշեցուցիչ գաղափար է առաջարկում այցելուների համար: Նրա տերերը գնել են 40 տարվա, դուրսգրված Բոինգ 727 ինքնաթիռ, որը տարիներով կանգնած էր Սան Խոսեի օդանավակայանում: Ինքնաթիռը բաժանել են մասերի և տեղափոխել ջունգլիներ, որտեղ հավաքել են անմիջապես արևադարձային ծառերի վրա: Հյուրանոցն անվանել են The 727 Fuselage Home:

Պետք է հաշվի առնել, որ ինքնաթիռը Costa Verde-ի ամենաթանկ համարն է. այն 2 անգամ թանկ է սովորական համարներից, որոնք գտնվում են հարևան վիլլայում: Մեկ գիշերվա արժեքը մոտ 250 հազար դրամ է, գումարած 13% տեղական տուրքը: Հաղորդվում է, որ գինն ավելի մատչելի է դառնում սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Հյուրանոց Walled Off Hotel ©sravni.ru

2. Հայտնի նկարիչ Բենքսիի հյուրանոցը Վիֆլեհեմում

Բրիտանացի աշխարհահռչակ նկարիչ Բենքսին շարունակում է հիացնել. այս անգամ նա իր սեփական հյուրանոցն է բացել՝ Walled Off Hotel-ը («Պատով շրջապատված»): Այն գտնվում է պաղեստինյան Վիֆլեհեմ քաղաքում՝ Իսրայելի հետ սահմանի վրա: Հյուրանոցի բոլոր 10 պատուհանները նայում են իսրայելական բաժանարար արգելապատին: Մթնոլորը յուրահատուկ է: Հյուրանոցի ստեղծմանը Բենքսին անձամբ է մասնակցել:

Ներկայումս հնարավոր է այստեղ հանգստի համար գրանցումն իրականացնել մինչև 2020թ. մարտի 11-ը: Ամենամատչելի հարկաբաժիններում մեկ գիշերվա արժեքը մոտ 30 հազար դրամ է:

Trivial Pursuit հյուրանոց / ©sravni.ru

3. Մերձմոսկովյան հյուրանոց՝ վճարեք գիտելիքով

Աշխարհում առաջին հյուրանոցը, որտեղ հնարավոր է վճարել գիտելիքով, ոչ թե՝ փողով, Trivial Pursuit-ն է: Այն գտնվում է Մերձմոսկվայում: Այստեղ ամեն ինչի դիմաց կարելի է վճարել՝ հարցերին ճիշտ պատասխանելով: Չսխալվելու դեպքում հաճախորդը կունենա երկհարկանի քոթեջ՝ երեք ննջասենյակով, սաունայով, բուխարիով ու բարբիքյուի տարածքով:

Պետք է հաշվի առնել, որ լայնախոհ լինելու դեպքում կարելի է ունենալ արևադարձային խոհանոց՝ աղցանի փոխարեն, քնել արքայական անկողնում՝ ծալովի մահճակալի փոխարեն:

Icehotel հյուրանոց / ©sravni.ru

4. Սառցե հյուրանոց՝ բևեռային շրջանում

Արդեն 25 տարի բևեռային շրջանից 200 կմ դեպի հյուսիս գտնվող Յուքասյարվի քաղաքում գործում է Icehotel սառցե հյուրանոցը: Այստեղ կան ինչպես սովորական տաք համարներ, այնպես էլ սառուցից պատրաստված համարներ, որոնք ամեն ձմեռ նոր տեսք են ստանում: Սառույցն այստեղ բերվում է էկոլոգիապես մաքուր, սառցակալած Թուրնե-Էլվ գետից, որը երբեք արտադրական նպատակներով չի օգտագործվում:

Գարնանը սառույցը հալչում է, ուստի համարներն ամեն տարի տարբեր պատեր են ունենում, անօրինակ դիզայն, կահույք՝ աշխարհի 17 երկրներից ժամանող նկարիչների մասնակցությամբ: Որպեսզի հնարավոր լինի քնել սառցե մահճակալին, այցելուներին տրամադրվում են տաք հագուստ, գլխարկ և քնապարկ: Այստեղ ամենամատչելի սովորական համարն արժե մոտ 80000 դրամ, իսկ սառցե սենյակների համար՝ մոտ 160 հազար դրամ:

Skylodge Adventure Suites հյուրանոց / ©sravni.ru

5. Պատիճ-հյուրանոց՝ Պերուի անդունդի վրա

Նրանք, ովքեր չեն վախենում բարձրությունից և ունեն ֆիզիկական պատրաստվածություն, կհետաքրքրվեն Պերուի Skylodge Adventure Suites հյուրանոցով: Այն գտնվում է լեռան վրա՝ պատիճի մեջ: Այն գտնվում է անդունդի վրա, որտեղից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի ինկերի Սուրբ հովիտ և Ուրուբամբա գետ: Պատիճները թափանցիկ են, գտնվում են 122 մետր բարձրության վրա:

Հյուրանոց հնարավոր է հասնել ալպինիստական պարագաներով ժայռը մագլցելով կամ Ziplines ճոպանուղով: Էքստրիմն ապահովված է: Մեկ գիշերվա արժեքը մոտավորապես 245 հազար դրամ է: Երեխաների և կենդանիների մուտքն արգելվում է:

Հյուրանոց՝ Tree Hotel / ©sravni.ru

6. Հայելային խորանարդ՝ Շվեդիայում

Tree Hotel հյուրանոցը գտնվում է Շվեդիայում: Նրա համարներն են՝ հայելային խորանարդ է, ՉԹՕ ափսե, թռչնաբույն և հսկայական ճպուռ՝ անտառում, ծառերի վրա: Ծառերից մեկի վրա սաունա կա՝ նախատեսված 8 անձի համար: Հայելային խորանարդի մակերեսին անտառի արտապատկերն է՝ հիասքանչ տեսք տալով համարին:

Որպեսզի թռչունները չհարվածեն պատերին, այն շրջապատված են ինֆրակարմիր ծածկույթով, որը տեսանելի է միայն փետրավորների համար: Մեկ գիշերվա արժեքն այստեղ մոտ 630 հազար դրամ է:

Ariau Amazon Towers հյուրանոց / ©sravni.ru

7. Բրազիլական անտառների ծառերի վրա

Ariau Amazon Towers-ը՝ Ամազոնիա անտառներում ծառերի վրա գտնվող հյուրանոցն իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում: 1987թ. դոկտոր Ֆրանսիսկո Ռիտտա Բերնարդինոյին անձամբ ոգեշնչել է Ժակ Իվ Կուստոն: Հյուրանոցն իսկական ուղևորություն է դեպի մոլորակի գաղտիքների ճանաչում ու էկոլոգիական կենսակերպ: Այնտեղ հանդիպում են հազվադեպ բույսեր ու կենդանինր: Բրազիլական այս հյուրանոցը համարվում է էկոտուրիզմի առաջամարտիկը:

Արժեքը բավականին բարձր է՝ մոտ 235 հազար դրամ: Ընդ որում՝ խորհուրդ չի տրվում ընտրել բարձրակարգ սպասարկման տարբերակը, քանի որ մարդիկ այստեղ գալիս են բնական միջավայրի, բնության հետ առանձնանալու, և ոչ թե սպասարկման համար:

Propeller Island հյուրանոց / ©sravni.ru

8. Խելահեղ հյուրանոց՝ Բեռլինում

Propeller Island հյուրանոցի բոլոր համարները խենթացնող են: 31 համարում անկողնու փոխարեն գերեզման է, 42 համարում՝ առյուծի վանդակներ, հայելային լաբիրինթոսի կենտրոնում տեղադրված մահճակալ և այլն:

Ներկայումս այստեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ, ուստի այս պահին գինը հայտնի չէ:

Montana Magica Lodge հյուրանոց / ©sravni.ru

9. Հյուրանոց-հրաբուխ Չիլիում

Նելտումեում (Չիլի) գործում է հրաբխի տեսք ստացած հյուրանոց: Montana Magica Lodge հյուրանոցի մի կողմից քարե աստիճաններ են, մյուս կողմից՝ հրաբխի ժայթքումից առաջացող ջրի հոսք՝ լավայի փոխարեն: Վերոնշյալ Amazon Towers-ի նման՝ սա էլ էկոհյուրանոց է:

Յուրօրինակ հյուրանոցը գտնվում է պատագոնիական Ուիլո-Ուիլո արգելոցում: Այնտեղ կարելի է հասնել բացառապես կախովի կամուրջով: Այստեղ մեկ գիշերվա արժեքը նախաճաշը ներառյալ կազմում է մոտ 130 հազար դրամ:

10. Ստորջրյա հյուրանոց Ֆլորիդայում

Jule’s Undersea Lodge հյուրանոց / ©sravni.ru

Ստորջրյա հյուրանոցներ կան աշխարհի տարբեր վայրերում: Բայց Ֆլորիդայում գտնվող այս հյուրանոցն առանձնահատուկ է նրանով, որ մուտք գործել հնարավոր է միայն ակվալանգով: Jule’s Undersea Lodge-ն առաջին ստորջրյա հյուրանոցն է՝ կառուցված ԱՄՆ-ում: 1986թ. այն հանդիսացել է Պուերտո Ռիկոյի գիտահետազոտական լաբորատորիան: Հետագայում փակվել է, անցել է Ֆլորիդա նահանգին և դարձել հյուրանոց՝ դայվերների համար:

Այստեղ հայտնվելու համար պետք է սուզվել 7,5 մ: Ցանկացողները պետք է ներկայացնեն դայվերի վկայական կամ անցնեն 3-ժամյա վերապատրաստում: Գիշերակացն այս հյուրանոցում արժե մոտ 340 հազար դրամ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021