Գերերեքշաբթի, կոկուսներ և համագումարներ. ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ուղեցույց՝ չմոլորվելու համար

Անողոք պայքար է ընթանում դեմոկրատների միջև՝ Թրամփին մրցակից դառնալու համար: Ներկայացվում են նաև որոշ մանրամասներ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախընտրական փուլի մասին:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները նախընտրական ակտիվ փուլ են մտել: Քաղաքական գլխավոր կուսակցությունները սկսել են «նախնական ընտրությունները» (primaries), որտեղ հստակեցվել են նախագահի թեկնածուների անունները: Թեև բուն ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբերի 3-ին, համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն արդեն համակ ուշադրությամբ հետևում են տեղի ունեցող գործընթացներին: Մարտի 3-ին Միացյալ Նահանգներում անցկացվել է ընտրական կարևորագույն իրադարձությունը՝ «գերերեքշաբթին»:

Պարբերականների գլխագրերում արտահայտություններ են, որոնք կողմնակի դիտորդի համար ոչ միշտ են հասկանալի: Ի՞նչ է «գերերեքշաբթին» և ինչո՞վ են տարբերվում կոկուսները պրայմերիզներից, ո՞վ է պայքարում իր կուսակցության անվանակարգին և ի՞նչ է «գոյատևման շեմը»: Ե՞րբ են անցկացվելու կուսակցական համագումարները և ո՞վ կարող է դրանցում քվեարկել:

Կուսակցական համագումարներ

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներին առաջադրում են կուսակցություններն իրենց համագումարների ժամանակ: Թեև դա օրենքով ամրագրված չէ, սակայն գործանականում ավանդույթ է, որ գործող նախագահի կուսակցությունն ամենավերջում է համագումար հրավիրում: Դոնալդ Թրամփն ընտրվել է Հանրապետական կուսակցությունից, նրա համագումարը նշանակված է 2020թ. օգոստոսի 24-27-ը, Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում:

Առաջնորդության համար պայքարող կուսակցությունն այսպես կոչված «առաջանցիկ համագումարն» ավելի շուտ է անցկացնում: Համարվում է, որ նախագահի մրցակիցներին պետք է ընտրություններին նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ հատկացվի: Օրինակ՝ Դեմոկրատական կուսակցության համագումարը նախատեսված է հուլիսի 13-16-ը՝ Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում:

Դեմոկրատները և հանրապետականները միակը չեն, սակայն երկրում ամենախոշոր կուսակցություններն են, ովքեր միջինում ստանում են ընտրողների ձայների ավելի քան 90%-ը: Նախագահական ընտրություններին մասնակցում են նաև «կանաչները» և լիբերտարիանները: Թեև նրանք չեն հավաքում 1-2%-ից ավելին, այնուամենայնիվ, երբեմն ընդհանուր առմամբ ազդում են ընտրության արդյունքների վրա: 2016թ. հենց «կանաչների» կուսակցության առաջնորդ Ջիլլ Սթայնը ոչ միայն պահանջել է վերահաշվարկ իրականացնել որոշ նահանգներում, այլև վճարել է դրանց համար:

Դեմոկրատական կուսակցության համագումարը, ԱՄՆ, 2016թ. / © Ահարոն Բերնշտեյն, Getty

Թեկնածուի առաջադրում

Սեփական կուսակցության կողմից անվանակարգի արժանանալու համար թեկնածուից պահանջվում է ստանալ համագումարի պատվիրակների մեծամասնության աջակցությունը: Յուրաքանչյուր նահանգ ինքնուրույն է որոշում իր ներկայացուցիչների ներկայացման կարգը:

Կուսակցական համագումարներում պատվիրակները լինում են՝

— լայն լիազորություններով օժտված պատվիրակներ (at-large delegates),
— «երդմնակալ» պատվիրակներ (pledged leaders),
— ընտրովի պաշտոնատար անձինք (elected officials),
— շրջանային մակարդակի (district-level delegates):

Պատվիրակների առաջին երեք տեսակները որոշվում են ըստ թեկնածուների, ովքեր ամբողջ նահանգում հավաքել են ձայների առնվազն 15%-ը: Սա այսպես կոչված «գոյատևման շեմն» է: Շրջանային մակարդակի պատվիրակներ են ստանում միայն որոշ շրջաններում 15%-ի շեմը հաղթահարած թեկնածուները:

Դեմոկրատական կուսակցության համագումարում այդպես պետք է ընտրվեն 3979 պատվիրակներ: Ընտրություններին առաջադրվելու համար հավակնորդը պետք է ստանալ առնվազն 1991 պատվիրակի աջակցությունը:

Պայման է, որ պատվիրակները պետք է «մաքուր խղճով արտահայտեն իրենց ընտրողների զգացումները», սակայն ֆորմալ առումով նրանք օրենսդրորեն պարտավոր չեն քվեարկելու այնպես, ինչպես նրանց կոչ են արել պրայմերիզների ժամանակ: Գործնականում, սակայն, քիչ է հանդիպում, որ պատվիրակը համագումարի ժամանակ փոխի իր տեսակետը:

Ջո Բայդեն և Բերնի Սանդերս / © Բրենդան Մակդերմիտ, Reuters

Գերպատվիրակներ

Սովորական պատվիրակներից բացի, համագումարին մասնակցում են նաև այսպես կոչված «գերպատվիրակները» կամ «ավտոպատվիրակները»: Նրանք չեն անցնում ընտրական գործընթացով, պատահականորեն են հայտնվում համագումարի մասնակիցների շարքում:

Դեմոկրատական կուսակցության գերպատվիրակներն են՝

— Կոնգրեսի անդամներ, սենատորներ, նահանգապետեր, Վաշինգտոնի քաղաքապետը, իրենց կուսակցության կողմից ընտրվածները,
— Կուսակցական վերնախավի՝ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամները,
— Կուսակցության կարկառուն առաջնորդներ:

Վերջին շարքում, որպես կանոն, ներառվում են նախկին նախագահներն ու փոխնախագահները: Գերպատվիրակների դեպքում միշտ չէ, որ գործում է «մեկ անձ-մեկ ձայն» սկզբունքը: Համագումարի կանոնադրությամբ նախատեսված է, որ նրանցից ոմանք ունեն միայն կես ձայնի իրավունք:

Բացի այդ, գերպատվիրակները չորրորդ փուլում չեն քվեարկում: Այդպիսի սահմանափակում մտցվել է 2016թ. համագումարում, որտեղ հենց գերպատվիրակների ձայներն են Հիլարի Քլինթոնի դեպքում վճռորոշ եղել: Օրինակ՝ նրան աջակցել են միաժաման երեք նախագահներ՝ Քարտերը, Քլինթոնը և Օբաման: Ընդհանուր առմամբ համագումարին կարող են մասնակցել 771 գերպատվիրակներ: Եթե թեկնածուն առաջին փուլում չհավաքի 1991 ձայն, ապա հաջորդ փուլերում կարող է քվեարկել, և այդ դեպքում հաղթանակի համար անհրաժեշտ է պատվիրակների 2375,5 ձայն:

Հետաքրքրական է, որ գործնականում նախագահական ընտրապայքարի բոլոր մասնակիցները՝ Բայդենը, Սանդերսը, Ուորենը, Քլոբուշարը և Գաբարդը, գերպատվիրակներ են:

Բերնի Սանդերս / © AP, Պատրիկ Սեմանսկի

Գերերեքշաբթի

Պատվիրակները կուսակցական համագումարի ժամանակ ընտրվում են նահանգներից՝ նախնական ընտրությունների համակարգով (պրայմերիզ) և կուսակցական ակտիվի քվեարկությամբ (կոկուս): Դրանք անցկացվում են փետրվար-հունիս ամիսներին՝ բոլոր 50 նահագներում, Կոլումբիա շրջանում, Պուերտո Ռիկոյում և անդրծովյան որոշ տարածքներում:

Առաջին պրայմերիզն անցկացվել է փետրվարի 3-ին՝ Այովայում, որտեղ հաղթել է Պիտ Բուտիջիչը: Հաջորդ մի քանի շաբաթներում պատվիրակների ընտրություններն անցկացվել են Նևադայում, Նյու Հեմփշիրում և Հարավային Կարոլինայում:

Այդ դեպքում անխուսափելիորեն մի շարք նահանգներում քվեարկությունն անցկացվում է միևնույն օրը: Քանի որ ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվում են երեքշաբթի օրերին, ուստի այն օրը, որը համընկել է մի քանի նահանգներում ընտրության միաժամանակ անցկացմանը, կոչվում է «գերերեքշաբթի»:

2020թ. գերերեքշաբթին մարտի 3-ին էր: Այդ օրը քվեարկում են 14 նահանգներում և Ամերիկյան Սամոայում: Հավակնորդների համար ամենամեծ նվերը Կալիֆորնիան է, որտեղից համագումարին մասնակցում է 415 ներկայացուցիչ: Տեխաս նահանգից ընտրվում է 261 մարդ: Համապատասխանաբար գերերեքշաբթիի ժամանակ հստակեցվում են համագումարի 1344 մասնակիցներ, այսինքն՝ բոլոր պատվիրակների 40%-ը:

Գերեքշաբթի. թեկնածուների հնարավորությունները հիմնական նահանգներում / ©Independent​

Քվեարկության առաջնորդները

Գերերեքշաբթիից առաջ և պրայմերիզների արդյունքներով չորս նահանգներում թեկնածուների ձայների հարաբերակցությունը հետևյալն է.

— Բերնի Սանդերս՝ 60 պատվիրակ,
— Բայդեն՝ 54 պատվիրակ,
— Պիտ Բուտիջիչ՝ 25 պատվիրակ,
— Էլիզաբեթ Ուորեն՝ 8 պատվիրակ,
— Էմի Քլոբուշար՝ 7 պատվիրակ,
— Թուլսի Գաբարդ՝ 0,
— Մայքլ Բլումբերգ՝ 0:

Հարցումները վկայում են նաև այլ նահանգներում Սանդերսի առաջադիմության մասին: Դա Դեմոկրատական կուսակցությունում ոչ բոլորին է դուր եկել, այնպես որ մամուլում հայտնվել են տարբեր վարկածներ՝ ճանաչված սենատորին մրցապայքարից դուրս թողնելու համար:

Այդպիսի վարկածներից մեկով առաջարկվել է Միշել Օբամայի թեկնածությունն առաջադրել փոխնախագահի պաշտոնի համար՝ առատար թեկնածուներից մեկի հետ: Մյուս տարբերակն ավելի էկզոտիկ է. ներկայացնել Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսիին՝ նրան փոխանցելով գերպատվիրակների մեկնարկային ակտիվի 93 ձայները:

Ներկուսակցական պայքարի մասին շշուկները հաստատվել են, երբ երկու օրվա ընթացքում, մինչև գերերեքշաբթին, երրորդ հորիզոնականն զբաղեցնող Պիտ Բուտիջիչը հանել է իր թեկնածությունը՝ ավելի ուշ աջակցելով Ջո Բայդենին:

Թրամփին հաղթելու միակ միջոցը քաղաքականությունն է, որն արտահայտում է ամերիկյան ժողովրդի կարգապահությունը: Դա այն է, որ մենք ձգտել ենք կիրառել քարոզարշավի ընթացքում, և դա այն է, ինչ Ջո Բայդենը կիրառել է իր ողջ կյանքում: Ես հպարտանում եմ նրանով, որ սատարում եմ փոխնախագահին և աջակցում եմ նրան մեր հաջորդ ղեկավարը դառնալու հարցում

Նրանից հետո թեկնածությունը հանել է նաև Էմի Քլոբուշարը, և կրկին՝ Բայդենի օգտին:

Ինչն է այժմ պակասում մեր քաղաքականությունում: Ապրումակցությունը, մտահոգությունը, քաղաքացիների և նրանց նախագահի միջև սուրբ վստահությունը: Ահա ինչ է Ջո Բայդենը վերականգնում: Ջո Բայդենը ճանաչում է քեզ և կպայքարի հանուն քեզ:

Էլիզաբեթ Ուորենի և Մայքլ Բլումբերգի քարոզարշավների ճակատագիրը հայտնի չէ: Քաղաքագետներից մեկի համոզմամբ՝ Բլումբերգը ոչ իր կամքով աջակցում է Ուորենին: Սենատորը խստորեն քննադատում է միլիարդատիրոջը հեռուստաեթերի ժամանակ այնպես, որ հայտնվում է ոչ ցանկալի պինյատայի (մեքսիկական խաղալիքի) դերում: Ուորենի յուրաքանչյուր հարվածը Նյու Յորքի նախկին քաղաքապետի ուղղությամբ նրա կողմնակիցներից նոր նվիրատվություններ է ներգրավում. միայն փետրվար ամսին նա ներգրավել է 29 միլիոն դոլար:

Գերերեքշաբթիի արդյունքները միանգամից հայտնի չեն դառնա: Որոշ նահանգներում քվեարկությունն իրականացվում է փոստով, և այնտեղ մշակվում են բոլոր բյուլետենները, որոնք ուղարկվել են ոչ ուշ, քան քվեարկության օրը: Ժամային գոտիների տարբերության պատճառով քվեարկությունը ձգձգվում է որոշ ժամանակ:

Գերերեքշաբթիի քվեարկությունը հաղթանակած թեկնածուն դառնալու է մրցարշավի առաջնորդը և մեծ հավանականությամբ դառնալու է նախագահի թեկնածու:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021