Ամուլսարի բեկումը. ինչպե՞ս որոշվեց քննարկել նոր ՇՄԱԳ-ի տարբերակը

Սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարությունը կտա նոր ՇՄԱԳ կատարելու անհրաժեշության վերաբերյալ եզրակացությունը: Մինչ այդ, ի հայտ են եկել նոր տեղեկություններ, Քննչական խմբի ղեկավարի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել:

Մինչև օգոստոսի 21-ն Ամուլսարի թեմայով քննարկումների ընթացքում Կառավարությունը, ԷԼԱՐԴ-ի եզրակացությունն ստանալուց հետո, կարծես համոզված էր դրա տեղեկությունների վստահելիության վրա: Այդ ընթացքում նոր ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) անցկացնելու որոշման անհրաժեշտություն չի առաջացել:

Սակայն օգոստոսի 21-ին քննարկման ժամանակ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության վերաբերյալ հարցին կարող է պատասխանել միայն խորը ուսումնասիրությունից հետո: Դրան հաջորդել է Վարչապետի հանձնարարականը՝ նախարարության կողմից ուսումնասիրություն կատարելու: ՇՄ նախարարության եզրակացությունը ներկայացվելու է սեպտեմբերի 4-ին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելեց Ամուլսարի հարակից բնակավայրեր՝ անձամբ զրուցելու քաղաքացիների հետ և հասկանալու նրանց տրամադրվածությունը հանքի վերաբացման նկատմամբ:

Հանքի շահագործման հարցում տարբեր տեսակետներ ունեցող քաղաքացիների հետ հանդիպման արդյունքում վարչապետը հետևյալ եզրակացությունն արեց.

Հաջորդ կարևոր իրադարձությունը, որ շրջադարձային էր Ամուլսարի շուրջ ստեղծված հարցում, ԷԼԱՐԴ-ի հետ Skype-կոնֆերանսն էր: Վարչապետի հաղորդմամբ՝ այդ քննարկումը նոր իրողություններ է ի հայտ բերել, որոնք առընչվում են նոր ՇՄԱԳ կատարելու հարցին:

Skype-կոնֆերանս ԷԼԱՐԴ-ի փորձագետների հետ / ©Government of Armenia

Մինչ Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունը, այս քննարկման արդյունքում ձեռք է բերվել տեղեկատվություն, որն, ըստ վարչապետի, նոր քննարկման ու գնահատման կարիք ունի: Այն հիմնականում թերի կամ թաքցվող տեղեկություններին է վերաբերում, ինչի մասին տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարում են ԷԼԱՐԴ-ի փորձագետները: Խոսքը նաև հարցն ուսումնասիրող քննչական խմբին է վերաբերում, որի աշխատանքը բնապահպաններն ու այլք կասկածելի են համարում:

Վերջինիս հետ կապված նշենք, որ ներկայումս Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն: Պատճառը հետևյալն է. հայտնի է դարձել, որ Իվանյանի (իսկական ազգանունը՝ Գրիգորյան) և Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի միջև ազգակցական կապ կա: Այս նախարարն է հենց 2016թ. հաստատել Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը:

Ու թեև վարչապետն իշխանական ու հասարակական շրջանակներում ունի բազմաթիվ համակիրներ, ովքեր վստահ են, որ նա կայացնելու է բացարձակապես ճիշտ որոշում, ինչի մանդատն օրենսդրորեն ունի, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը հաշվի է առնում նաև դեմ արտահայտվողների կարծիքը՝ կարևորելով Հայաստանի հավասարակշռված շահը և խորհուրդ տալով սպասել սեպտեմբերի 4-ին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021