Թեհրանում հայ նահատակի անունով փողոց է անվանակոչվել

Իրանի մայրաքաղաքի իսլամական քաղխորհրդի որոշմամբ` Թեհրանի փողոցներից մեկն անվանակոչվել է հայ նահատակ Անդրանիկ Մկրտիչյանի անունով:

Իրանի մայրաքաղաքի իսլամական քաղխորհրդի որոշմամբ` Թեհրանի փողոցներից մեկն անվանակոչվել է հայ նահատակ Անդրանիկ Մկրտիչյանի անունով: Այդ մասին հայտարարել է Թեհրանի իսլամական քաղխորհրդի անդամ Մոհամմեդ Ջավադ Հաղշենասը:

Մասնավորապես, Իրանում նահատակված հայազգի Անդրանիկ Մկրտիչյանի անունը կկրի մայրաքաղաքի Միրզայե Շիրազի և Սանայի փողոցներն իրար կապող 19-րդ փողոցը:

Մկրտիչյան փողոցի ցուցանակը / © Parstoday

Իրանական աղբյուրներն ընդգծում են, որ հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել «Հեղափոխության և Ութամյա սրբազան պաշտպանության» (1980-1988թթ. Իրան-Իրաք պատերազմի) տարիներին: Հայերն Իրանի Իսլամական Հանրապետության համար այդ կարևորագույն ժամանակահատվածում ավելի քան 80 նահատակ են տվել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021