Հայաստանում քաղաքական նոր ճգնաժամն անխուսափելի է. Սկակով

Փորձագետի համոզմամբ` նոր խորհրդարանը կենսունակության հույսեր չի ներշնչում. «Խորհրդարան անցած ուժերի ներկայացվածությունը բավարար չէ. անհրաժեշտ է նոր դեմքերով «երրորդ ուժ»: Քաղաքական նոր ուժի ձևավորումը կմոտեցնի նոր ընտրությունները»:

ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը Հայաստանում քաղաքական կյանքի վերաբերյալ ուշագրավ կանխատեսումներ է արել:

Նրա խոսքով, մասնավորապես, նոր խորհրդարանը կենսունակության հույսեր չի ներշնչում: Սկակովի համոզմամբ` այն կարող է գործել 1-1,5 տարի կամ մի փոքր ավելի: Համարում է, որ խորհրդարան անցած ուժերի ներկայացվածությունը բավարար չէ. անհրաժեշտ է նոր դեմքերով «երրորդ ուժ» (տվյալ դեպքում` «չորրորդ»): Գիտնականի կարծիքով` քաղաքական նոր ուժի ձևավորումը կմոտեցնի նոր ընտրությունները:

Նրա խոսքով` թեև Փաշինյանը «քաղաքական ապագա չունի» և պետք է հեռանար անմիջապես պարտությունից հետո, սակայն նրան հակադրվել են նախկինները, ովքեր, Սկակովի կարծիքով, նույնպես մեղավոր են երկրում ստեղծված իրավիճակն ու Արցախի պարտությունը: Այսինքն, ինչպես նշում է, ընտրությունը կատարվել է «վատի և վատագույնի միջև»:

Սկակովի համոզմամբ` Փաշինյանի ընտրված իշխանությունը ժամանակավոր է, քանի որ երկրի զարգացման ծրագիր, արտաքին քաղաքական հիմնական ուղղվածություն չկա, ինչպես չի եղել նախկինում: Հասարակությունը, նրա խոսքով, մասնատված է: Այս պայմաններում, Սկակովի պնդմամբ, քաղաքական նոր ճգնաժամն անխուսափելի է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021