ԱՄՆ-ն կվերանայի Բաքվին աջակցության դիրքորոշումը. ապագա պետքարտուղար

Էնտոնի Բլինկենը խոստացել է, որ աշխատելու է Կոնգրեսի և պաշտպանության քարտուղարի հետ` հստակեցնելու աջակցության այն չափը, որը կբավարարի Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության պահանջները:

ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջադրված թեկնածու Էնտոնի Բլինկենը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը վերանայելու է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին անվտանգության ոլորտում ցուցաբերվող աջակցության վերաբերյալ դիրքորոշումը:

ԱՄՆ-ի Սենատի Միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի հարցին ի պատասխան` Բլինկենը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմի համատեքստում է այդ հարցը վերանայվելու: Նրա խոսքով` Միացյալ Նահանգների նոր վարչակազմը կարող է վերստին կիրառել Ազատության սատարման ակտի 907-րդ կարգավորումը, որն արգելում է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը:

Բլինկենը խոստացել է, որ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում աշխատելու է Կոնգրեսի և պաշտպանության քարտուղարի հետ` հստակեցնելու աջակցության այն չափը, որը կբավարարի Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության պահանջները:

ԱՄՆ-ի ապագա պետքարտուղարը շեշտել է, որ Նահանգները պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը, որպեսզի, ինչպես նախագահն է նշում, համագործակցելով եվրոպացի գործընկերների հետ` գտնի հակամարտության արդյունավետ լուծումներ: Բլինկենը խոստացել է, որ նշանակվելու դեպքում անձամբ փորձելու է նպաստել ԱՄՆ-ի կողմից այնպիսի ամուր լուծում գտնելուն, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կկարողանա կանխել նոր պատերազմը:

Պետքարտուղարի թեկնածուի խոսքով` նախատեսվում է նաև Միացյալ Նահանգների ակտիվացում Մինսկի խմբի շրջանակներում և հավելյալ դիվանագիտական աշխատանքների ծավալում` երրորդ երկրների միջամտութունը գործընթացին բացառելու նպատակով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021