Ի՞նչ ռազմավարություն ունի Պուտինն ապագայի համար

Փորձագետների համոզմամբ` Պուտինը մտադիր է ռազմական ճանապարհով պահպանել Ռուսաստանի ինքնիշխանությունը և չեզոքությունը` ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր բախման դեպքում: Դրա համար գործի են դրվել «Ցիրկոնն» ու «Պոսեյդոնը», իսկ ռազմական հաջողություններն ամրապնդում են Ռուսաստանի կարգավիճակը` որպես գերտերություն:

Ռուսաստանի հետ կապված արտաքին քաղաքական վերջին իրադարձություններով պայմանավորված` արևմտյան քաղաքագետները կիսվում են մտքերով, որոնք վերաբերում են միջազգային հարթակներում Ռուսաստանի Դաշնության մոտակա և երկարատև նպատակներին: Այդ առումով Վլադիմիր Պուտինի ռազմավարությանն անդրադարձել է գերմանական Focus պարբերականը:

Մասնավորապես` նշվում է, որ Պուտինը, մեծացնելով ռուսական զինված ուժերի հզորությունը, ձգտում է ապահովել Ռուսաստանի անվտանգությունը, ինչպես նաև նրա բարձր կարգավիճակը և ինքնիշխանությունը: Այդ համատեքստում, ինչպես հաղորդվում է, մեծ նշանակություն է հատկացվում սպառազինության նորագույն համակարգերին` գերձայնային «Ցիրկոն» հրթիռին և ստորջրյա «Պոսեյդոն» դրոնին: Տիրապետելով այդտեսակ հզոր զինատեսակների` Պուտինը հայտարարում է աշխարհաքաղաքականության նոր փուլի մասին:

Ընդգծվում է, որ ռազմական հաջողություններն ամրապնդում են Ռուսաստանի կարգավիճակը որպես գերտերություն` չեզոքացնելով արևմտյան ազդեցությունը մերձավոր արտասահմանի երկրների վրա և ուժեղացնելով Կրեմլի դիրքերը Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում:

Պարբերականի փորձագետների խոսքով` միջազգային հակամարտություններն ապագայում չպետք է լուծվեն առանց ռուսական հետաքրքրությունները հաշվի առնելու, առավել ևս` ի հեճուկս նրա:

Վաշինգտոնն ու Պեկինն ավելի վաղ հայտարարել են իրենց տիեզերական նկրտումների մասին, ինչը կարող էր սասանել Մոսկվայի դիրքերը: Ռուսաստանում սկսել են զբաղվել ռազմավարական ահաբեկման հնարավորությունների արդիականացմամբ, և Կրեմլն այժմ ի վիճակի է հզոր հարված հասցնելու իր հակառակորդներին, նույնիսկ, ինչպես նշվում է, եթե նրանք իրենց վերահսկողության ներքո վերցնեն երկինքը: Ընդգծվում է, որ դա կարող են ապահովել «Պոսեյդոնն» ու «Ցիրկոնը», որոնք սկիզբ են դրել զինատեսակների` սկզբունքորեն նոր դասի, որի դեմ Արևմուտքն առայժմ անզոր է:

Focus-ի կարծիքով` այդ նոր համակարգերը ՌԴ-ի համար աշխարհում նոր կարգավիճակ կապահովեն: Դրանց հիմնական նպատակը Ռուսաստանի չեզոքությունն է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր դիմակայությանը, ինչպես նաև արդյունավետ հակազդեցությունն այդ երկու երկրներին` ենթադրյալ ռազմական հակամարտության դեպքում: Այդպիսով, ըստ աղբյուրի, Պուտինը ծրագրում է ռազմական ճանապարհով պահպանել Ռուսաստանի ինքնիշխանությունը: Հաշվի առնելով ածխաջրածնի շուկայում իր ազդեցությունը պահպանելու կարևորությունը` Մոսկվան առաջիկա տարիներին կապահովի իր տնտեսական գործունակությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021