Ապագայի մեքենա կամ մանկական էսքիզ. սոցցանցի արձագանքը Իլոն Մասկի Cybertruck-ին

Tesla-ի նոր պիկապը սոցցանցում կատակների, ֆոտոմոնտաժների ու լուրջ տեսակետների տեղիք է տվել: Զրահապատ ու տարօրինակ դիզայնով մեքենայի հեղինակ Մասկը խոստովանել է, որ ոգեշնչվել է «Շեղբի վրայով վազողը» ֆիլմից:

Նոյեմբերի 22-ին Իլոն Մասկը Tesla-ի պրեզենտացիայի ժամանակ ներկայացրել է էլեկտրական պիկապ՝ Cybertruck-ը: Մեքենայի հիմնական առանձնահատկությունը նրա ֆուտուրիստական դիզայնն է՝ ժամանակակից ավտոմեքենաներից խիստ տարբերվող՝ անկյունաձև «կոպիտ» դիզայն, զրահապատ իրան: Մասկը չի հերքել, որ իրեն ոգեշնչել են «Շեղբի վրայով վազողը» և Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերը:

Արտասովոր պիկապը համացանցում բուռն քննարկման տեղիք է դարձել: Cybertruck-ի մոտիվներով հայտնվել են կատակներ, ֆոտոմոնտաժներ և լուրջ կարծիքներ:

Պրեզենտացիայից առաջ Իլոն Մասկը խոստացել է, որ նոր ավտոմեքենան էականորեն տարբերվելու է մինչ այդ տեսածներից: Եվ այդպես էլ եղել է: Tesla Cybertruck-ն ավելի շատ նման է նախկին ֆանտաստիկ ֆիլմերի մեքենայի, քան 2019թ. տրանսպորտային միջոցի:

Միջոցառման մասնակից լրագրողներն այնքան են զարմացել, որ դա Tesla-ի հիմնադիրի կողմից կատակ է, և որոշ ժամանակ անց ֆուտուրիստական նախատիպը կհեռացնեն բեմից՝ բերելով իսկական պիկապը: Սակայն նրանք սխալվեցին. Cybertruck-ն իսկական մեքենա է: Ներկայացնելուց հետո հյուրերին նույնիսկ հնարավորություն տվեցին շրջագայել աշխատանքային նախատիպով:

Cybertruck-ը Twitter-ում միանգամից կատակների ալիք է բարձրացրել: Բացի «Շեղբի վրայով վազողի» հետ համեմատելը, անմասն չի մնացել նաև «ԽելագարՄաքսը»:

Սոցցանցի օգտատերերը նաև համեմատել են իրենց օրինակներով:


Պրեզենտացիայի ամենաուշագրավ դրվագը տեղի է ունեցել ավտոմեքենայի զրահապատ ապականիների ցուցադրման ժամանակ: Tesla-ի թոփ-մենեջերը երկու անգամ մետաղե գնդով հարվածել է ապակիներին՝ երկու անգամն էլ կոտրելով դրանք: Թվիթերում ավելացրել են «Directed by Robert B. Weide» դրվագը:


Սա նույնպես կատակի պատճառ է դարձել:

Cybertruck-ի անոնսից ընդամենը ժամեր անց օգտատերերը մշակեցին «նոր դիզայնը»: Այս առումով ամենամեծ հաջողության հասել է հանրահռչակ կոնցեպտ-նկարիչ BossLogic-ը` պիկապը դարձնելով Բեթմոբիլ:

Օգտատերերից մեկն առաջարկել է Cybertruck-ը փորձարկել անտառային հրդեհների դեմ պայքարում:

Կատակներից բացի, լրագրողներն ու տեխնոբլոգերները կիսվել են նաև լուրջ տեսակետներով: Նրանց կարծիքով` դիզայնը շատ տարօրինակ է, մեքենան, հավանաբար, դժվարությամբ կվաճառվի, բայց հիասքանչ է, Մասկն անում է այն, ինչ ուզում է:

Ինքը` Մասկը, միևնույն ժամանակ կատակել է Cyberpunk 2077 թվիթերյան էջի հետ՝ նշելով, որ կհանդիպեն 2077թ.: Հավանաբար պիկապը կհայտնվի նաև խաղային տարբերակով:

Պայմանավորվեցինք, Իլոն:
Կհանդիպենք 2077-ին:

Հավելենք, որ նորագույն մեքենայի արտադրությունը նախատեսվում է սկսել 2021թ.: Իսկ եթե հետաքրքրում է նաև մեքենայի ներքին «հարդարանքը», ապա տեղադրենք նաև նկար ներսից.

Cybertruck-ը՝ ներսից / ©Мвайс

Հարգելի ընթերցող, եթե ցանկանում ես միանալ նորագույն ավտոմեքենան կատակողներին, կարող ես հղումը մեզ ուղարկել. կհրապարակենք այստեղ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021