iPhone 11, Watch 5, նոր iPad. ի՞նչ ներկայացրեց Apple-ն այս շնորհանդեսին

Երեք տեսախցիկ ունեցող առաջին iPhone 11 Pro, Pro Max, մշտապես աշխատող էկրանով և առողջության մասին մտածող Apple Watch Series 5, թարմացված iPad և այլ նորամուծություններ՝ Apple-ից:

Առաջին iPhone-ը՝ երեք տեսախցիկով, մշտապես աշխատող էկրանով Apple Watch Series 5 և թարմացված iPad

iPad

iPad Pro 2019 / ©Ամելիա Հոլոուեյթի Քրեյլս, The Verge-ի համար

Apple-ը մեծացրել է 9,7 դյույմ էկրանով iPad -ը և ամենապահանջված մոդելին ավելացրել է Smart Connector:

Նորություններ

  • 10,2 դյույմ անկյունագծով էկրան
  • Լիաչափ ստեղնաշարի միացման համար Smart Connector` ինչպես iPad Pro-ի վրա
  • Աշխատում է Apple-ի նոր օպերացիոն համակարգով՝ iPadOS-ով, և ունի iPad Pro-ի մի շարք հնարավորություններ
  • A10 Fusion պրոցեսոր
  • Smart Keyboard և Smart Pencil:

Հաղորդվում է, որ այն վաճառքում կլինի սեպտեմբերի 30-ից: Նոր iPad-ները կլինեն արծաթագույն, ոսկեգույն և «մոխրագույն տիեզերք» գույնի, կունենան 32 և 128 ԳԲ հիշողություն: Գինը` 329 դոլար:

Apple Watch Series 5

Նորամուծություններ

  • Always-On Retina նոր էկրան, որը միշտ միացված է
  • Էկրանի մշտական ակտիվությանը զուգահեռ՝ աշխատանքի ռեժիմը չի կրճատվի. Apple-ի հաղորդմամբ՝ մեկ լիցքավորմամբ ժամացույցն աշխատում է լիարժեք աշխատանքային օր
  • Կողմնացույց և հնարավորություն՝ աշխարհի ավելի քան 100 երկրում արտակարգ իրավիճակների ծառայություններին զանգահարելու
  • Սրտի աշխատանքը ստուգելու համակարգ
  • Սպիտակ կերամիկայից պատրաստված մոդել
Apple Watch Series 5 / ©Чудо техники

Apple Watch-ը մեծ դեր ունի առողջապահության հարցում. այն ստուգում է շրջակա աղմուկի մակարդակը, սրտի աշխատանքը և կանացի առողջությունը:

GPS-ով մոդելները կարժենան 399 դոլար, բջջային մոդուլով մոդելները` 499 դոլարով, իսկ նախորդ մոդելները կդառնան 199 դոլար: Apple Watch Series 5-ը վաճառքում կլինի սեպտեմբերի 20-ից:

iPhone 11

Apple-ը ներկայացրել է iPhone Xr-ի հետնորդին, որի վրա արված գլխավոր փոփոխությունը տեսախցիկների բարելավումն է:

Նոր iPhone-ների շնորհանդես / ©youtube.com

Հիմնական փոփոխություններ

  • Dolby Atmos համակարգի առկայություն
  • Հետնամասում 12 ՄՊ կրկնակի տեսախցիկմ, վիդեո՝ 4K60FPS
  • Դիմային տեսախցիկը նույնպես 12 ՄՊ է
  • Բարելավվել է դիմանկարի ռեժիմը
  • Գիշերային ռեժիմ. iPhone 11-ն ունի սակավ լուսավորության պայմաններում արված նկարների որակը բարձրացնող հնարավորություն
  • Դիմային տեսախցիկը նկարում է slowmo-հոլովակներ. Apple-ն այս ֆունկիցան անվանել է Slofies` դանդաղ սելֆի
  • A13 Bionic պրոցեսոր. ըստ Apple-ի՝ սա սմարթֆոնների համար նախատեսված ամենաարագաշարժ պրոցեսորն է: Այն A12 Bionic-ից արագ է 15-40%-ով, իսկ էներգաարդյունավետությունը բարձր է 20-30%-ով
  • Նոր U1 չիպ. Ultra Wide Band տեխնոլոգիայի շնորհիվ այն թույլ է տալիս հայտնաբերել շրջակայքում առկա սարքավորումները
  • Աշխատանքային ռեժիմը iPhone 11-ից մեկ ժամով ավել է
  • 6.1 դյույմ էկրան՝ Liquid Retina:
iPhone 11 / ©Apple

iPhone 11-ը կարժենա 399 դոլար: Կլինեն կանաչ, դեղին, սև, սպիտակ, կարմիր և մանուշակագույն, 64, 128 և 256 ԳԲ հիշողությամբ մոդելներ:

iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max

iPhone Xs-ը և iPhone Xs Max-ը կփոխարինվեն 3 տեսախցիկներով:

iPhone 11 Pro / ©venturebeat.ru

Հիմնական բնութագիրը և փոփոխությունները

  • Երկու մոդել՝ Pro-ն ունի 5,8 դյույմ անկյունագծով էկրան, իսկ Pro Max-ը՝ 6,5
  • iPhone Pro-ի հիմնական առանձնահատկությունը տեսախցիկների 3-րդ սենսորի համակարգն է, որի շնորհիվ գերընդլայնված դիտանկյամբ նկարներ ու հոլովակներ են ստացվում
  • 12 ՄՊ տեսախցիկ՝ յուրաքանչյուրը
  • Տեսախցիկները տարբեր ֆոկուսային տիրույթներ և ապերտուրաներ ունեն
  • Deep Fusion տեխնոլոգիա. նոր տեսախցիկը միաժամանակ նկարահանում է 9 պատկեր, որոնցից 4-ը՝ մինչև նկարելու կոճակը սեղմելը: Արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ iPhone 11 Pro-ն ինքնաշխատ կերպով հստակեցնում է միացված նկարը՝ առավելագույն մանրամասները ստանալու համար
  • Սմարթֆոնը հագեցած է Dolby Vision և Dolby Atmos տեխնոլոգիաներով. Apple-ը սմարթֆոնի դիսփլեյն անվանել է Super Retina XDR
  • iPhone 11 Pro-ի աշխատանքային ռեժիմը iPhone Xs-ից 4 ժամով ավելի երկար է, իսկ iPhone 11 Pro Max-ինը iPhone Xs Max-ից 5 ժամով է ավելի երկար
  • Արագ լիցքավորում 18 Վտ-անոց ադապտերով՝ USB-C-ով
  • Ունենալու է 4 գույն՝ մուգ կանաչ, արծաթագույն, ոսկեգույն և «մոխրագույն տիեզերք»: Սմարթֆոնի ապակե ետնապատը դարձել է անփայլ
  • Նոր՝ OLED էկրաններ՝ 5,8 և 6,5 դյույմ անկյունագծով:
iPhone 11 Pro / ©Apple

Վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 20-ից: iPhone 11 Pro-ն` 599 դոլար, iPhone 11 Pro Max-ը` 699 դոլար:

Apple Arcade

Խաղային ծառայությունը կմեկնարկի 2019թ. սեպտեմբերի 19-ին: Այն կաշխատի App Store-ում առանձին բաժնով՝ թրեյլերներով, խորհուրդներով և խմբագրական նյութերով:

Այն աշխատում է iOS և macOS օպերացիոն համակարգերով: Ընտանեկան գրանցման դեպքում ծառայությունը կարժենա ամսական 4,99 դոլար՝ փորձնական մեկամսյա անվճար ծառայությամբ:

Apple TV+

Apple-ի սթրիմինգային վիդեոծառայությունը կթողարկվի նոյեմբերի 1-ին՝ Apple TV-ի հավելվածում: Արժեքը կլինի 199 ռուբլի՝ ամսական, յոթօրյա անվճար փորձնական տարբերակով: Ծառայությունը կաշխատի iPhone-ի, iPad-ի, Apple TV 4K-ի, Apple TV HD-ի, Apple TV-ի (երրորդ սերնդի), iPod touch-ի և Mac-ի վրա: iPhone-ի, iPad-ի և Apple TV-ի գնորդները կօգտվեն Apple TV+ -ի անվճար մեկամյա բաժանորդագրությունից:

Apple-ի շնորհանդես, Apple TV+ / ©wired.com

Այն հանդիսանում է Netflix-ի մրցակիցը: Շնորհանդեսի շրջանակներում առաջին անգամ ներկայացվել է See գիտաֆանտաստիկ սերիալի թրեյլերը:

See գիտաֆանտաստիկ սերիալի թրեյլեր, գլխավոր դերում՝ Ջեյսոն Մոմոա / ©Apple TV

iOS 13

Նոր iOS 13-ը կթողարկվի սեպտեմբերի 19-ին, իսկ iOS 13.1-ը՝ սեպտեմբերի 30-ին: Օպերացիոն համակարգի առաջին հրապարակային բետա-տարբերակը դուրս էր եկել հունիսին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021