7 ժամից քիչ քնող ուսանողներն առաջադիմության խնդիրներ են ունենում

Գիտնականները պարզել են, որ ընդամենը մեկ ժամ քիչ քնելու դեպքում ուսումնառության արդյունքները կրկնակի վատանում են:

Գիտնականները պարզել են, որ ընդամենը մեկ ժամ քիչ քնելու դեպքում ուսումնառության արդյունքները կրկնակի վատանում են:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները գնահատել են՝ ինչն է ավելի շատ ազդում ուսումնառության արդյունավետության և սովորողների առաջադիմության վրա:

Նախապես աշխատանքը հետազոտության նպատակ է ունեցել՝ ցույց տալու ֆիզիկական ծանրաբեռնվածության և առաջադիմության միջև: MIT-ի՝ փորձարկմանը մասնակցող ուսանողներին տրամադրվել են ակտիվությունն արձանագրող սարքավորումներ: Այնուհետև նրանց մի մասը գրանցվել է ֆիտնես-պարապմունքներին, մյուսները մնացել են նույն՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության սովորական վիճակում:

Սակայն այս երկու խմբերի ուսումնառության արդյունքներում տարբերություն չի նկատվել: Բայց երբ գիտնականները սկսել են սարքավորումների տվյալները վերլուծել, հայտնաբերել են, որ այլ համահարաբերակցություն գոյություն ունի:

Սարքավորումները գրանցել են փորձարկման մասնակիցների քնի ռեժիմը: Հեղինակները նշում են, որ քնի տևողության ազդեցությունն արդյունավետության վրա զարմանալի չէ և կանխատեսելի է, բայց մակարդակն ապշեցուցիչ է: Պարզվել է, որ 6 ու կես ժամ քնած ուսանողները կրկնակի վատ արդյունք են գրանցել, քան ընդամենը մեկ ժամ ավել քնածները: Բացի այդ, ուսումնառության արդյունավետության կտրուկ վատթարացում է նկատվել նրանց մոտ, ովքեր պառկել են քնելու ժամը 2-ին կամ ավելի ուշ: Փրկություն չի հանդիսացել նույնիսկ ավելի երկար քունը: Այն նույն արդյունքն է ապահովել թե ժամը 22-ին քնողների, թե ժամը 1-ին քնողների դեպքում:

Հեղինակների ներկայացրած մյուս նորությունն այն է, որ ամբողջ շաբաթ սովորելը, քննությունից մեկ օր առաջ լավ քնելն ու «թարմ ուղեղով» քննության գնալու սկզբունքը չի գործում: Միանգամից հավելյալ քնելը չի օգնում հարցերի ավելի լավ պատասխանել, արդյունավետությունը չի փոխվում: MIT պրոֆեսոր, աշխատության համահեղինակ դոկտոր Ջեֆրի Գրոսմանը նշում է, որ հաճախ հանդիպող «քնեք, վաղը կարևոր օր է» արտահայտությունը չի արտահայտվում փորձարկումների արդյունքներում: Դրա փոխարեն կարևոր է հենց սովորելու օրերին քնելը:

Հեղինակները նշում են, որ այս արդյունքները կարող են լինել տղաների և աղջիկների առաջադիմության տարբերության պատճառներից մեկը: Ուսանողուհիների մոտ քնի ռեժիմն ավելի մոտ է խորհուրդ տրվողին, քան արական սեռի սովորողների մոտ:

Հասուն տարիքի մարդու համար քնի միջին տևողությունը 7-10 ժամ է: Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս քնի տևողության ոչ միանշանակ սահմանումներ, բայց գործնականում բոլոր տվյալները տեղավորվում են այդ ժամային հատվածում: Հստակ թիվը կախված է անհատական առանձնահատկություններից, սակայն միջինիում 7 ժամից ավելի քիչ քունը վնասակար է. աճում է տարբեր հիվանդությունների վտանգը՝ սիրտ-անոթայինից, մարսողականից մինչև մտավոր:

Ամերիկյան գիտնականների աշխատանքը թույլ է տալիս խնդիրը դիտարկել նաև աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Շատերն անտեսում են բժիշկների խորհուրդները՝ գտնելով, որ քիչ քնելու դեպքում կարող են ավելի լավ լուծել աշխատանքային և ուսումնական խնդիրները: Բայց, ինչպես երևում է հետազոտությունից, դա հանգեցնում է նաև առողջական խնդիրների, ինստիտուտում կամ գրասենյակում բարդությունների:

Ընդհանուր առմամբ՝ հարցը պահանջում է հետագա՝ ավելի խորն ուսումնասիրություն, որը պետք է բացահայտի պատճառահետևանքային կապերը: Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբուժության պրոֆեսոր Ռոբերտ Ստիկհոլդը, ով հետազոտություններին չի մասնակցել, նշում է, որ հնարավոր է՝ ոչ թե վատ քունն է ազդում գնահատականի վրա, այլ վատ առաջադիմությունն է դառնում անհանգիստ քնի պատճառ, կամ գուցե կա երրորդ հանգամանքը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021