Առաջին ծնունդն է գրանցվել մայրիկից, ում մոտ կորոնավիրուս էր հաստատվել

Հայաստանում ապրիլի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 42 նոր դեպք: Մահացության 1 նոր դեպք է գրանցվել, առողջացել են 44-ը: Նորածինը և նրա մայրիկն իրենց լավ են զգում. երեխան այսօր կթեստավորվի:

Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 1201-ի՝ վերջին օրվա ընթացքում ավելանալով 42-ով: ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ մեկ օրում առողջացել է 44 մարդ: Փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ:

Նախորդ օրն իրականացվել է աննախադեպ թվով թեստավորում՝ 1161: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 10793 մարդ:

Մահվան 1 նոր դեպք է գրանցվել. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:

Ինչպես հաղորդվում է, ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն: Մահացությունների ընդհանուր թիվը Հայաստանում, այսպիսով, դարձավ 19:

Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ երեկ առաջին ծնունդն է գրանցվել մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Նրա խոսքով, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի, թե՛ երեխան, թե՛ մայրը իրենց լավ են զգում:

Թորոսյանը նշել է, որ ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021