Հայտնի են նկարը 100 անգամ մոտեցնող Samsung Galaxy S20-ի և «ծալվող» Galaxy Z Flip-ի վերաբերյալ առաջին կարծիքները

Լրագրողներին ընդհանուր առմամբ դուր են եկել երկու սմարթֆոններն էլ, սակայն նրանց զարմացրել է նորարարությունների և գնի հարաբերակցությունը:

Փետրվարի 12-ին հայտնվել են Samsung Galaxy սմարթֆոնների նոր սերիայի՝ S20-ի և Z Flip-ի վերաբերյալ կարծիքները: Լրագրողները բարձր են գնահատել սարքավորումների բնութագրերը, բայց գինն ու նոր գործառույթների մի մասը տեսաբաններին փակուղու առաջ է կանգնեցրել: Հավաքվել են սմարթֆոնի ամենահետաքրքիր առանձնահատկությունները:

Galaxy S20 ֆլագմաններ

Դիզայն

Mashable-ում նշել են, որ Galaxy S20-ի ամբողջ շարքը արտաքին տեսքով գերազանցում է իր նախորդներին: Ի տարբերություն Galaxy S10-ի, շրջանակները ոչ կորաձև են, ինչի շնորհիվ էկրանն ավելի հարթ է թվում, իսկ տեսախցիկը տեղափոխվել է կենտրոն:

Samsung Galaxy S20 / ©Gizmodo 

Էկրան

Թարմացման 120 Hz հաճախականությամբ էկրանի շնորհիվ սքրոլինգը և սվայփերն ավելի սահուն են զգացվում, քան ստանդարտ 60 Hz հաճախականությամբ սմարթֆոններում: Մարքես Բրաունլիի խոսքով՝ սմարթֆոնն առանց փոփոխելու 60 Hz-ով է աշխատում: Կարգավորումներում 120 Hz սահմանելու դեպքում էկրանի կետայնությունը 3200×1440-ից կարող է նվազել մինչև 2400×1080-ի: Բլոգերը ենթադրել է, որ Samsung-ն այնպես անի, որ հեռախոսի լիցքավորումը շուտ չսպառվի:

Samsung Galaxy S20 / ©The Verge

Բրաունլին նշել է, որ S20 Ultra-ն լավագույն դիսփլեյն ունի շուկայում ներկայացված մյուս սմարթֆոնների համեմատ: Բլոգերը, ինչպես և մյուս լրագրողները, նշել է, որ անդրադարձումը նույնպես բարելավվել է. սարքավորումն ակնթարթորեն ճանաչում է հպումները և սվայփերը:

Տեսախցիկ

Բոլոր սարքավորումները ստացել են եռակի տեսախցիկի թարմացված համակարգ՝ մեծ անկյամբ, շատ մեծ անկյամբ և տելեֆոտո-օբյեկտիվով: S20+ և S20 Ultra սմարթֆոններն ունեն նաև հավելյալ Time of Flight սենսոր: Շարքի բոլոր սմարթֆոնները լուսանկարում են 8K 24 FPS, բայց ոչ հիմնականից, այլ՝ տելեֆոտո-օբյեկտիվից: Լրագրողներից ոչ ոք չի կարողացել ստուգել 8K վիդեոյի որակը, քանի որ սմարթֆոններն իրենք նման կետայնություն չունեն:

Ultra / ©TechCrunch

Սմարթֆոնները ստացել են 48 Mp, 64 Mp և 108 Mp հնարավորությամբ տեսախցիկներ, սակայն առանց կարգավորումները փոխելու նկարում են 12 Mp-ով: Նման բարձր հատկանիշները գնահատվել են The Verge-ի լրագրողի և Բրաունլիի կողմից, քանզի արտադրողները նկարների որակը ծրագրային ապահովմամբ բարձրացնելու փոխարեն հույս ունեն, որ հսկայական քանակությամբ մեգապիքսելները խնդիրը կլուծեն:

Միևնույն ժամանակ, լրագրողները գնահատել են Single Take նոր ռեժիմը. տեսախցիկն օբյեկտի վրա պահելիս ինքնուրույն է որոշում՝ երբ է պետք լուսանկարել, տեսանկարահանել կամ gif պատրաստել: Ստացված արդյունքներից կարելի է պահպանել դուր եկածները:

100-кратный зум 100 անգամյա մոտեցում (Zoom)

Բազմաթիվ լրագրողներ ընդգծել են, որ S20 Ultra-յի վրա 100 անգամյա մոտեցումն իսկապես աշխատում է:

Բայց շատերը թերահավատություն են հայտնել, թե այդ գործառույթը կարող է պետք լինել սմարթֆոնի տիրոջը: Engadget-ում արհամարհանքով առաջարկել են, որ այն հարմար է, երբ շտապ անհրաժեշտ է նկարել սենյակի մյուս ծայրում գտնվող ընկերոջ ատամների արանքում մնացած սնունդը: 100 անգամ մոտեցնելուց հետո նկարելը գործնականում անհնար է, քանի որ տեսախցիկը զգայնորեն արձագանքում է ձեռքերի ցանկացած շարժմանը:

Կանխատեսում եմ, որ S20 Ultra-յի բոլոր գնորդները 100 անգամյա մոտեցումն օգտագործում են միայն հեռախոսը գնելիս, ու վերջ:

Եզրակացություն

Լրագրողներից ոչ ոք խորհուրդ չի տվել գնել նոր շարքի սմարթֆոնները: Շատերը նշում են, որ, թեև սարքավորումներում թերություններ գտնելը բարդ է, բայց այդ գնով Samsung Galaxy S20 գնելու անհրաժեշտությունը համոզիչ չէ. նվազագույն մոդելի գները սկսվում են մոտ 1000 դոլարից:

The Verge-ի խմբագիր Դիտեր Բոնը նշել է, որ Galaxy S20 սմարթֆոնները վարժանք են ավելորդությունում: Նրա խոսքով՝ սմարթֆոններն ունեն բոլոր հնարավորությունները, որոնք կարելի է ունենալ Android սմարթֆոններում, բայց դա չի նշանակում, որ սարքավորման մեջ ներառված են շատ նոր գաղափարներ: Միայն մեկը՝ տեսախցիկների նոր համակարգ: Խմբագրի համոզմամբ՝ թանկարժեք սարքավորումը հեշտությամբ վաճառելու համար Samsung-ը պետք է ինչ-որ հետաքրքիր բան ցույց տա:

«Ծալովի» Galaxy Z Flip

Ապակե էկրան

Բազմաթիվ լրագրողներ նշել են, որ ճկվող ապակուց, և ոչ՝ պլաստիկից պատրաստված, 6,7 դյույմ OLED դիսփլեյն ավելի զգայուն են, քան մյուս ծալվող հեռախոսները՝ Galaxy Fold-ը կամ Motorola Razr-ը: The Verge-ում նշել են, որ թեև էկրանը բարակ է, այլ քերծելը դժվար է: Mashable-ում բողոքել են, որ էկրանին մատների վառ հետքեր են մնում:

Galaxy Z Flip / ©Mashable

Շարնիր

ԶԼՄ-ներում ընդգծել են, որ շարնիրն ավելի դիմացկուն է թվում, քան մյուս ծալվող հեռախոսները: Input Mag-ում նշել են, որ հեռախոսը բացելիս չի ճռռում, ինչպես Motorola Razr-ը, և սահուն է բացվում: Միևնույն ժամանակ, մեկ ձեռքով բացելն ու փակելը դժվար է, ինչպես դասական «ծալովիները»: Փակ վիճակում երկու մասերի միջև տարածություն է նկատվում, որտեղ բանկային քարտ կտեղավորվի:

CNET-ի լրագրողուհին ընդգծել շրխկացնելու ժամանակ բնորոշ ձայնը, ինչպես իսկական «ծալովիների» դեպքում: Բրաունլին Z Flip-ի շարնիրն անվանել է ծալվող սմարթֆոնների շարքում լավագույնը:

Ծալում

Android Central-ի կարծիքով՝ բացված վիճակում շարնիրի ծալքը ակնհայտ է, բայց այնքան տեսանելի չէ, ինչքան Galaxy Fold-ի մոտ: Այն երևում է միայն լույսի ներքո կամ որոշակի անկյամբ: Բրաունլին և Engadget-ի լրագրողները, ընդհակառակը, ընգծում են, որ ծալվածքը խիստ տեսանելի է, քանի որ անցնում է էկրանի ուղիղ մեջտեղով: Նրանց խոսքով՝ սքրոլինգի ընթացքում այն միշտ զգացվում է:

Galaxy Z Flip / ©The Verge

Split-screen (Առանձնացված էկրան)

Սարքավորումը հնարավոր է ֆիքսել ցանկացած դիրքով. այդպես էկրանն առանձնանում երկու փոքր մասերի: The Verge-ի խմբագիրն այդ կերպ տեսակապ է հաստատել Google Duo-ում և YouTube-ում: Առաջին դեպքում գործառույթն արդյունավետ էր, իսկ երկրորդում սարքավորումը միայն էկրանի վերին մասում է ցուցադրել վիդեոն, իսկ ներևի մասում՝ մեկնաբանությունները: Ոմանք կասկածում են, որ ինչ-որ մեկը սմարթֆոնը կօգտագործի կիսաբաց վիճակում, բայց այլոց համար «մինի-նոթբուքը» կարող է օգտակար լինել:

YouTube-ը՝ Z Flip-ում / © Mashable

Փոքրիկ էկրան

Սմարթֆոնի հակառակ կողմում 1 դյույմ անկյունագծով էկրան է տեղադրված, որտեղ կարելի է տեսնել ծանուցումները, բաց թողնված զանգերը և ժամանակը: Հնարավոր է նաև ինքնանկար (սելֆի) անել հիմնական տեսախցիկից՝ էկրանն օգտագործելով որպես տեսաորսիչ: TechCrunch-ի լրագրողն էկրանը համարել է ոչ այնքան օգտակար, իսկ տեսախցիկի ռեժիմը՝ «վատը»: Բրաունլին նշել է, որ Motorola Razr-ը գոնե թույլ է տալիս կարդալ նամակները և պատասխանել դրանց նմանատիպ էկրանից, և Z Flip-ի գործառույթները խիստ սահմանափակ է համարել:

Էկրանը՝ հակառակ կողմում / ©The Verge

Եզրակացություն

Լրագրողներից ոչ ոք խորհուրդ չի տվել գնել սարքավորումը՝ հաշվի առնելով գինը՝ 1380 դոլար: Բայց շատերը նշել են, որ սա լուրջ քայլ է, որպեսզի ծալվող հեռախոսները դառնան տարածված կառուվածք-հանգամանք:

Բլոգեր Մարքես Բրաունլիի խոսքով՝ մի կողմից հեռախոսը նման է գերազանց մշակված ծալվող սմարթֆոնի, մյուս կողմից Samsung-ը պետք է երկար ճանապարհ անցնի՝ դառնալու այն հեռախոսը, որն ինքը կգներ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021