Մոսկվայում մահացել է առաջին պացիենտը, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել (upd.)

Իշխանություններն ընդգծում են, որ տարեց կինը մահացել է ոչ թե Covid-19-ից, այլ նրա մոտ առկա բազմաթիվ խրոնիկ հիվանդություններից:

Ռուսաստանում նոր կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել: Հաղորդվում է, որ մահացածը 79-ամյա կին է, ում մոտ նախորդ շաբաթ էր վիրուսը հայտնաբերվել:

2-րդ ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սվետլանա Կրասնովան նշել է, որ տարեց պացիենտը մի շարք խրոնիկ հիվանդություններ ուներ՝ ներառյալ շաքարային դիաբետ՝ 2-րդ տիպի, աթերոսկլերոզ, սրտի հիպերտոնիկ հիվանդություն: Պացիենտին ցուցաբերվել է համալիր ինտենսիվ թերապիա՝ ռեանիմացիայի պայմաններում: Բուժման մարտավարությունը համաձայնեցվել է վարչության ոչ հաստիքային գլխավոր մասնագետների հետ:

Իշխանությունները նշել են, որ մահվան պատճառը ոչ թե Covid-19-ն է, որը կնոջ մոտ հայտնաբերվել է մարտի 14-ին, այլ «թոքաբորբ՝ զուգահեռ շատ ծանր պաթոլոգիայի ֆոնին»: Մահացածի հետ շփում ունեցածները հետազոտվելու են, առայժմ նրանց մոտ կորոնավիրուսի ծանր ախտանշաններ ի հայտ չեն եկել:

Ռուսաստանի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հիշեցրել է, որ վարակային հիվանդությունների բարդացումը ծանր են տանում հատկապես 60-ն անց մարդիկ, ուստի հենց նրանց պետք է հեռու պահել վարակվելուց և փորձել նվազեցնել շփումներն ու այցելությունը հանրային վայրեր:

Մարտի 19-ի առավոտվա դրությամբ աշխարհում SARS-CoV-2 վիրուսով վարակված է 218825 մարդ: Նրանցից 8,8 հազարը մահացել է, ավելի քան 84 հազարը՝ առողջացել: Կորոնավիրուսի պանդեմիան տարածվել է ավելի քան 145 երկրներում և բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ Անտարկտիդայի:

UPD. Դիահերձմամբ պարզվել է, որ կնոջ մահվան պատճառը թոքային զարկերակի երկկողմանի հոծ թրոմբոէմբոլիան (թոքային էմբոլիա): Ավելի վաղ մահվան պատճառ էր նշվել թոքաբորբը՝ զուգահեռ շատ ծանր պաթոլոգիայի ֆոնին:

Մոսկվայի գլխավոր պաթոլոգաանատոմ, բժշկական գիտությունների դոկտոր Օլեգ Զայրաթյանցը հայտարարել է, որ չնայած պացիենտը հոսպիտալացվել է թոքաբորբի սկսվող ախտանշաններով և նրա մոտ մինչև մահանալը հայտնաբերվել է կորոնավիրուս, մահը վրա է հասել ոչ թե թոքաբորբից, այլ պոկված թրոմբից: Մահվան պահին թոքերում փոփոխություն չի եղել: Կնոջ մոտ հաստատվել է նաև ուղեկցող խրոնիկ ծանր հիվանդությունների առկայությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021