Արդյո՞ք համընկնում են Հայաստանի և ՀԱՊԿ-ի առաջնահերթությունները

ԱՊՀ երկրների ինստիուտի հայկական մասնաճյուղի տնօրենի խոսքով՝ Միջին Ասիայում և Կովկասում ՀԱՊԿ-ի սահմաններին ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ հայկական կողմն ու ռազմական դաշինքը տարբեր առաջնահերթություններ ունեն:

Հայաստանն շուտով ստանձնելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը: Երևանն ավելի վաղ ՀԱՊԿ գործընկերներին արդեն ծանուցել է առաջիկա տարվա ընթացքում կազմակերպության ռազմական ուղղվածության զարգացման՝ իր կողմից մշակված առաջնահերթությունների մասին:

ԱՊՀ երկրների ինստիուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի քաղաքական, ռազմական և ռազմավարական օրակարգը միայն մեկ երկրի առաջնահերթությունների հիման վրա չի ձևավորվում, այլ՝ հաշվի են առնվում կազմակերպության ընդհանուր շահերը: Մարկարովի համոզմամբ՝ Միջին Ասիայում և Կովկասում ՀԱՊԿ-ի սահմաններին ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ հայկական կողմն ու ռազմական դաշինքն իրենց առաջնահերթություններն ունեն, որոնք միշտ չէ, որ համընկնում են:

Հայաստանի դեպքում, ինչպես նշում է, խնդիրը նախ կապված է անվտանգության հանգամանքի և Արցախյան պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակի հետ: Հնարավորության դեպքում Երևանը ներկայացնելու է իր դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ՝ առաջ մղելով իր օրակարգը:

Մարկարովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի բոլոր անդամ-պետություններին հուզող հարցը Միջին Ասիայում ստեղծված իրավիճակն է՝ կապված Աֆղանստանում թալիբների իշխանության հաստատման հետ: Սա, ինչպես նշում է, կազմակերպության միջինասիական երկրների համար այնքանով է առաջնային, որ կարող է վերաճել ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ մարդասիրական, միգրացիոն և այլ խնդիրների:

ՀԱՊԿ երկրների համար, Մարկարովի կարծիքով, կարևոր են նաև ռուս-բելառուսական հարաբերությունները, երկու երկրների միջև մշակված 28 փաստաթղթերը, փոխադարձ ինտեգրացիան:

Այսպիսով, Մարկարովի դիտարկմամբ, Հայաստանը, մի կողմից, ունի սեփական ռազմավարական առաջնահերթությունները, մյուս կողմից կազմակերպությունն ընդհանուր առմամբ ունի էր առաջնահերթությունները:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա ՀԱՊԿ անդամ-երկրներից յուրաքանչյուրը, Մարկարովի խոսքով, Բաքվի հետ յուրովի է փոխհարաբերվում: Ղազախստանը, օրինակ, միշտ չէ, որ նույն դիրքորոշումն է արտահայտում, ինչ՝ Հայաստանը: Նույն կերպ՝ նաև Բելառուսը (հատկապես Ադրբեջանին զենքի մատակարարման հարցում):

Այս պարագայում, ինչպես նշում է, Երևանը ստիպված է առաջարկել հնարավոր լուծումներ, որոնք կարող են կոմպրոմիսային բնույթ կրել, բայց չեն կարող Հայաստանի ու ՀԱՊԿ-ի համար անվտանգության առումով կոմպրոմիսային ու այլընտրանքային լինել:

Մյուս կողմից, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենի շեշտմամբ, Հայաստանը համագործակցության այլ ձևաչափեր ունի Ռուսաստանի հետ, որոնք կարող է գործի դնել, պահանջել և կիրառել՝ հատկապես անվտանգության հետ կապված այն խնդիրների լուծման նպատակով, որոնք ներկայումս Հայաստանի համար խիստ արդիական են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021