«Գազպրոմի» աշխատակիցները ներտնային այցեր են կատարում առանց դիմակների ու ձեռնոցների

Պարետի որոշմամբ՝ տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցները (այդ թվում՝ գազամատակարարման) անմիջական շփման դեպքում պետք է ձեռնոց ու դիմակ կրեն, սակայն այսօր ականատես ենք եղել, որ որոշումն անտեսվում է:

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող ու մեղմացնող միջոցառումների շրջանակներում Պարետի կողմից ընդունվել են մի շարք որոշումներ, որոնց շարքում առաջնային նշանակություն ունեն գործունեությունը չդադարեցրած տնտեսվարողների (կազմակերպությունների) կողմից համաճարակային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ դրույթները:

Մասնավորապես, Պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները պետք է կրեն դիմակներ (դրանք փոխել 3-4 ժամը մեկ) և ձեռնոցներ: Սակայն մենք պարզեցինք, որ Գազպրոմ Արմենիայի աշխատակիցները, ովքեր ներտնային այցելություններ են իրականացնում, չեն պահպանում նշված կանոնները. չեն կրում դիմակ ու ձեռնոցներ:

Նշված կանոններն, ընդ որում, նոր չեն սահմանված, և բացառվում է «դեռ տեղյակ չլինելու» մասին հնարավոր արդարացումն այդ ընկերության կողմից: Կանխարգելիչ-անվտանգային նույն պահանջները սահմանված են դեռևս մարտի 27-ի N 19 որոշմամբ, ըստ որի՝ «… գազի մատակարարում իրականացնող տնտեսվարողները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով, անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով…»:

Ուստի, կարելի է համարել, որ Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի (կամ նրա կողմից պատվիրակված ծառայություն մատուցող Էյ-Ի-Ջի-Սերվիս ՍՊԸ-ի) աշխատակիցները կամ չեն հետևում նշված կանոնների պահպանմանը, կամ տնտեսվարող սուբյեկտն է անտեսում Պարետի որոշումները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021