«Яндекс»-ը ցանկանում է Հայաստանում առանց վարորդի տաքսի ներդնել

Ընկերությունը Հայաստանին առաջարկել է դառնալ առաջին երկիրը, որը կմշակի առանց վարորդի տաքսի ծառայության նորմերը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Յանդեքս» («Яндекс») ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժի հետ: Վերջինս Հայաստանում է WCIT 2019-ին մասնակցելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո համագործակցության խորացման շուրջ մտքերի փոխանակությունը շարունակվում է:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցելու համար Հայաստան այցելած Արկադի Վոլոժն ընդգծել է, որ «Յանդեքս» տաքսի ծառայությունը Հայաստանում բարեհաջող ընդլայնվում է: Նա նշել է, որ ամբողջ աշխարհում ներկայումս տաքսի ծառայությունները փոխարինվում են առանց վարորդի տարբերակների: Բազմաթիվ ընկերություններ մրցապայքար են սկսել այս ոլորտում, որից անմասն չէ նաև «Յանդեքսը»:

Առանց վարորդի տաքսի ծառայություն / ©Россия 24

Վոլոժը Հայաստանին առաջարկել է դառնալ առաջին երկիրը, որը կմշակի առանց վարորդի տաքսի ծառայության նորմեր:

Ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ներկայումս առանց վարորդի տաքսի ծառայություն «Յանդեքսը» փորձարկումներ է իրականացնում Թաթարստանի փոքր քաղաքներից մեկում և Մոսկվայում: Ներկայումս ընկերությունը փորձարկումների թույլտվություն է ստացել Իսրայելում:

Այսօր արդեն հնարավոր է գնել մեքենա, որն ունակ է ինքնուրույն կայանելու, ավտոտնակից վարորդին մոտենալու, շարժվելու մայրուղով դեպի անհրաժեշտ ուղղությունը, հարկ եղած դեպքում կանգ առնելու: Այդպիսի մեքենաների արտադրությամբ ներկայումս ակտիվորեն զբաղվում է Tesla ընկերությունը, բայց կան նաև այլ արտադրողներ՝ Cadillac, Nissan, Mercedes, Audi և այլն: Նմանատիպ ֆունկցիաներ կարելի է հանդիպել նաև ոչ թանկարժեք մեքենաների մոտ, ինչպիսիք են Toyota Corolla-ն, Ford Fusion-ը կամ Subaru Legacy-ն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021