Fake. Փաշինյանն Արցախում կայացած բանկետին արդեն վարակակիր էր

News.am-ը կեղծ տեղեկություն է տարածել, որտեղ ներկայացվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը 10 օր առաջ արդեն վարակված էր և կարող է վարակած լինել Արցախի քաղաքական ու ռազմական վերնախավին: Վարչապետն այդ ժամանակ չէր կարող վարակված լինել, քանի որ Covid-19-ի ինկուբացիոն շրջանը 5,2 օր է:

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակվածությանը՝ վստահաբար նշելով, թե վարչապետն Արցախյան խնջույքի ժամանակ արդեն վարակակիր է եղել՝ հավանաբար վարակելով արցախյան քաղաքական ու ռազմական վերնախավին:

Ղազինյանի վստահ ենթադրությունը տարածել է News.am լրատվականը: Բազմաթիվ ընթերցողներ, չխորանալով կորոնավիրուսային հիվանդության առանձնահատկությունների մասին տեղեկությունների մեջ (որոնց մասին, ի դեպ, մենք բազմաթիվ գիտական նյութեր ենք հրապարակել), այս հայտարարությունը կարող են ընդունել որպես ճշմարտություն:

Սակայն եթե հաշվի առնենք, որ այդ խնջույքը կայացել է 10 օր առաջ և մինչ օրս Նիկոլ Փաշինյանից բացի ոչ ոքի մոտ դեռևս Covid-19 չի հայտնաբերվել, ապա կարելի է հերքել այս կեղծ տեղեկությունը. հայտնի է, որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը (վարակվելուց հետո մինչև առաջին ախտանշանների ի հայտ գալը) 5,2 օր է:

Ավելին՝ մայիսի 28-ին վարչապետը հանդիպում է ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ. վերջինիս թեստի արդյունքը բացասական է եղել:

Կայքում հրապարակված տեղեկությամբ կասկածի տակ է առնվում նաև Նիկոլ Փաշինյանի իրական վարակվածության փաստը: Սակայն նշենք, որ պաշտոնատար անձանց, պետությունների ղեկավարների շրջանում վարակվածության մասին պաշտոնական տեղեկություններ հրապարակվել են մի շարք երկրներում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021