Մարտի 22-ից արգելվում է առևտրի կենտրոնների (մոլերի) և մի շարք այլ տեսակների գործունեությունը

Արգելքը գործելու է մինչև արտակարգ դրության ավարտը և չի տարածվելու սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության վրա. մոլերում կաշխատեն միայն սուպերմարկետները:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով արտակարգ դրության պայմաններում Պարետն է և գլխավորում է Պարետատունը, որոշում է կայացրել տնտեսական գործունեության մի շարք տեսակների աշխատանքները մինչև արտակարգ դրության ժամկետի լրանալն արգելելու վերաբերյալ:

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական հետևյալ գործունեության տեսակները.

1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության, այն է՝ մոլեր՝ բացառությամբ այնտեղ գործող սուպերմարկետների,

2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն,

3. Կինոֆիլմերի ցուցադրում,

4. Խաղատներ,

5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:

ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ընգծել է, որ խոսքը չի վերաբերում տոնավաճառներին, վերնիսաժին, հագուստի, տնտեսական ապրանքների, շինանյութի խանութների վրա:

Պատգամավորը նշել է, որ խոսքը միայն մոլերի` առևտրի կենտրոնների մասին է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021