Մարսյան InSight զոնդը վերսկսել է հորատումը՝ շերեփով օգնելով իրեն — Շեշտ.am (shesht.am)
4 րոպե
Խմբագրություն

Մարսյան InSight զոնդը վերսկսել է հորատումը՝ շերեփով օգնելով իրեն

NASA-յի InSight առաքելությունն արդեն մեկ տարի է՝ չի կարողանում ավարտին հասցնել մարսյան գրունտի հորատումը. նրա հարվածային հորատիչը միշտ դուրս է թռչում անցքից: Ինժեներները կարողացել են խնդիրը լուծել՝ գործիքը սեղմելով նմուշառման համար նախատեսված շերեփով:

InSight-ը հորատիչն ուղղում է շերեփով / © NASA, JPL-Caltech

Ամերիկյան InSight մոդուլը Կարմիր մոլորակի վրա վայրէջք է կատարել 2018թ. վերջին և այդ պահից հասցրել է հաստատել «մարսաշարժերի» առկայությունը: Սակայն նրա վրա տեղադրված НР³ համակարգի հորատիչը, պարզվել է, այնքան էլ հաջող չէ: Նախատեսվել էր, որ Գերմանիայում արտադրված սարքավորումը կկարողանա մակերեսին 5 մետրանոց հորատանցք փորել և խորքում ջերմային հոսքի չափում իրականացնել: Բայց ամեն ինչ այդքան հարթ չընթացավ:

38 սանտիմետրանոց հորատիչը գործում է հարվածային սկզբունքով՝ ձգելով ներքին զսպանակը և այն բաց թողնելով յուրաքանչյուր հաջորդ շարժման համար: Սակայն ներբեռնվելով՝ այն, փաստորեն, անսովոր կոշտ կամ ամուր հատվածի է հասել, և հետդարձի ուժը միշտ դուրս է նետում անցքից: Ժամանակ առ ժամանակ հորատիչն ուղղելու կարիք է լինում՝ օգտագործելով 1,8 մետրանոց մանիպուլյատորը, որը զինված է նմուշառության համար նախատեսված շերեփով: Սակայն արդեն մեկ տարուց ավելի է՝ խնդիրը լուծված չէ. հորատիչը խցկվել-մնացել է:

Միայն վերջերս նոր հույս է արթնացել, որ աշխատանքները կշարունակվեն: InSight առաքելության թվիթերյան էջը հայտնել է, որ NASA-յի ռեակտիվ շարժման լաբորատորիայի և գերմանական DLR տիեզերական գործակալության մասնագետները հաջողությամբ նոր մոտեցում են որդեգրել և զգուշությամբ հորատիչը հետևից հրել են այն նույն շերեփով: Գործիքն իրականացրել է 25 հարված և շարունակել ընթացքը. հաջողությամբ ոգեշնչված ինժեներները պատրաստվում են շարունակել այդ աշխատանքը՝ հաջորդ շաբաթների ընթացքում և հույս ունեն, որ հորատիչին կհաջողվի հաղթահարել գրունտի խնդրահարույց հատվածը:

Հաղորդվում է, որ НР³-ը նախագծվել էր DLR գործակալության կողմից՝ հաշվի առնելով, որ InSight-ի աշխատանքի տիրույթում գրունտը փխրուն կլինի, իսկ առանձին կոշտ քարերը գործիքը կկարողանա շրջանցել: Սակայն իրականում այն ավելի շատ նման է կավի, քան՝ ավազի, և անցքի պատերն իրենք իրենց չեն քանդվում՝ մնալով ուղիղ և չապահովելով բավարար տարածք, որպեսզի հորատիչը դուրս չթռչի:

Խնդիրը վերջնական լուծված լինելու մասին շուտով հայտնի կդառնա: Ներկայումս մասնագետները սպասում են մարսյան զոնդի այլ տվյալների ու լուսանկարներին, որպեսզի գնահատեն հորատիչի խորացումը: Ակնկալվում է, որ 25 հարվածների շնորհիվ այն կարողացել է խորանալ առնվազն մի քանի սանտիմետր: Եվ եթե ամեն ինչ իսկապես հաջող է անցել, ապա հաջորդ փուլերում գործիքը կարող է հասնել նախատեսված խորությանը՝ այնտեղ իջեցնելով ջերմաստիճանի ցուցիչները:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.