Գիտնականներն առեղծվածային Տաբբի աստղի պահվածքին նոր բացատրություն են գտել

Աստղի անկանոն առկայծումը կարող է պայմանավորված լինել այսպես կոչված «պլունետներով»՝ թափառող լուսիններով:

KIC 8462852 կամ առավել հայտնի Տաբբի առկայծող աստղի պայծառության տարօրինակ անկումը հնարավոր է պայմանավորված լինի մերձաստղային ուղեծրում էկզոլուսնի աստիճանաբար քայքայմամբ:

Տաբբին դեղնասպիտակ գաճաճ է, գտնվում է Երկրից շուրջ 1280 լուսային տարվա հեռավորության վրա: Այն առաջին անգամ հայտնաբերվել է 2015թ.՝ փոփոխական պայծառության պատճառով աստղագետների համար դառնալով իսկական գլխացավանք: Սովորաբար լուսավորության տատանումները բացատրվում են աստղի առջևով մոլորակի անցմամբ, սակայն KIC 8462852-ի դեպքում դա բացառված է: Առեղծվածային աստղի պայծառության անկումը տարբեր չափեր է ունեցել (5-22%) և անկանոն հաճախականություն: Բացի այդ, դիտարկումների արխիվային տվյալները վկայում են, որ Տաբբիի տեսանելի աստղային մեծությունը ժամանակի ընթացքում միանշանակ նվազում է:

Առկայծող աստղի հետագա դիտարկումները ցույց են տվել, որ պայծառության անկման դեպքում տարբեր երկարությամբ ալիքների լուսային ճառագայթման ինտենսիվությունն անհամաչափ է նվազում: Դա նշանակում է, որ աստղի լույսը ոչ մի կերպ չի կարող արգելափակվել անթափանց կոշտ մարմնի կողմից: Սա հնարավորություն է տալիս զտել որոշ վիճելի հիպոթեզեր, օրինակ՝ այլ քաղաքակրթության միջմոլորակային տիեզերանավերի մասին:

Տեղի ունեցողը կարող էր բացատրվել գիսաստղերի խմբով կամ փոշու ամպով, բայց լուսավորության նմանատիպ նվազման դեպքում գիսաստղի ընդհանուր ծավալը կամ տիեզերական փոշին պետք է որ անհավատալի լինեն: Կոլումբիական համալսարանի գիտնականների խումբը, Բրայան Մեցգերի ղեկավարությամբ, առաջարկել է իր տարբերակը: Առկայծումների պատճառը կարող է լինել իր մոլորակի ուղեծիրը լքող և աստղի ազդեցությամբ դանդաղ լողացող թափառող լուսինը (պլունետա): Այն կարող է փոշի և բեկորներ արտանետել, որոնք պտտվում են աստղի շուրջը՝ մինչև վերջինիս կողմից կուլ տալը, և պայծառության տատանումների պատճառ են դառնում:

Ավելի վաղ գիտնականները մոլեդավորել են գազային հսկաների ուղեծրից լուսինների միգրացիայի հնարավոր մեխանիզմը՝ այն դեպքում, երբ մոլորակը մոտենում է աստղին: Վերջնարդյունքում այդ լուսինները կարող են դուրս շպրտվել մոլորակային համակարգից կամ բախվել աստղին, բայց մոդելավորման արդյունքներով նրանց գրեթե կեսը վերածվում է թափառող լուսնի՝ մնալով մերձաստղային որոշակի ուղեծրում:

Աստղագետներն արդեն փոփոխական պայծառությամբ շատ աստղեր են գտել, բայց նրանցից ոչ ոք Տաբբիի նման չի դրսևորում իրեն: Իրենց հիպոթեզը հաստատելու համար գիտնականները պետք է գտնեն նմանատիպ այլ օրինակներ: Մեցգերը նշել է, որ իրենք նույնիսկ ապացույց չունեն, որ Արևային համակարգից դուրս կան լուսիններ, սակայն աստղի վրա լուսնի անկման հանգամանքն արտասովոր չէ:

Վերջերս TESS աստղադիտակի օգնությամբ գիտնականները դիտարկել են հայտնի ամենափոքր էկզոմոլորակը. այն իր չափերով Երկրի և Մարսի միջև է:

Ավելի վաղ հետազոտողները գտել են արտասովոր կրկնակի աստղ, որի պայծառությունը յուրաքանչյուր 11 կամ 22 րոպեն մեկ նվազում և կրկնակի պակասում է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021