Հայաստանից Ռուսաստան արտագաղթողների թիվն աճել է

2019 առաջին 4 ամիսներին Հայաստանից Ռուսաստան է մեկնել 12,8 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 4,9 հազար մարդ։

Ռուսաստանում 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին արձանագրվել է ներգաղթի կտրուկ աճ՝ գերազանցելով նախորդ 10 տարիների տվյալները։

Նշված ժամանակահատվածում, համաձայն Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի տվյալների, դեպի Ռուսաստան ներգաղթի հոսքն աճել է՝ հասնելով 98 հազարի։

Նախորդ տարվա նույն ամիսներին այդ թիվը եղել է 57,1 հազար։ Մեծ թիվ են կազմում հատկապես Հայաստանից եւ Ուկրաինայից տեղափոխվածները. 2019 առաջին 4 ամիսներին Հայաստանից Ռուսաստան է մեկնել 12,8 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 4,9 հազար մարդ։

Ինստիտուտի ուսումնասիրությունների համաձայն՝ 2019թ. հունիսի 1-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստան մեկնածների թիվը գերազանցել է 49 հազարը։ Ռուսաստան հիմնականում արտագաղթում են Ղազախստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից եւ Հայաստանից։ Դեպի Ռուսաստան արտագաղթը նվազել է Բելոռուսից եւ Մոլդովայից։

Փորձագետների համոզմամբ` ներհոսքի մեծ թիվը պայմանավորված է 2018թ․ ներգաղթյալների չհաշվառմամբ, երբ միգրացիոն հոսքն ամենացածրն էր՝ 125 հազար մարդ։ Հնարավոր է՝ կտրուկ փոփոխություններն ընթացիկ տարում հաշվառման մեթոդիկայի նոր՝ ավելի դյուրին սկզբունքների կիրառության արդյունքում ավելի մեծ ցուցանիշներ արձանագրեն։

Դեռևս հունվարին կատարված ուսումնասիրությունը կանխատեսում էր, որ
կառավարման համակարգում փոփոխությունների ու օպտիմալացման հետևանքով գործազրկության զգալի աճ տեղի կունենա, ինչը կհանգեցնի արտագաղթողների թվի աճի։

Նշվում է, որ Հայաստանը 25 տարի աշխարհին մատակարարում է աշխատուժ եւ ինտելեկտ։ Մեկնողները որպես միգրացիայի պատճառ նշում են մեր երկրում հեռանկարների բացակայությունը, սոցիալական անարդարությունը, բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը, քաղաքական դաշտի լճացումը եւ այլն։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021