Բյուրականցիներն «աստղային» նախագիծ են մշակել

Արագած լեռան վրա արհեստական լճակում կառուցվելու են թվով 7 հատ ապակե գնդաձև տնակներ, որտեղից հնարավոր կլինի հետևել աստղերին:

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի բնակիչները հյուրանոցային յուրօրինակ համալիրի նախագիծ են մշակել: Rural Culture սոցիալական նախաձեռնության մոդելի շրջանակներում նախատեսվում է համայնքի տարածքում կառուցել աստղադիտարան-տնակներ:

Այն հանդիսանալու է զբոսաշրջային գրավիչ հաստատություն: Արագած լեռան վրա արհեստական լճում կառուցվելու են թվով 7 հատ ապակե գնդաձև տներ, որտեղից հնարավոր կլինի հետևել աստղերին: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ավելի քան 1 մլն դոլար, բայց նախագիծը հնարավոր է մեկնարկել նաև 150 հազար դոլար ներդրում ունենալու դեպքում:

Նախագծի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանի խոսքով՝ համաներդրող դառնալ ցանկացողները կարող են նախագծին փոխանցել նույնիսկ 50 դոլար: Համագործակցության էությունը կայանալու է նրանում, որ այդ գումարի դիմաց ներդրողն իրավունք կունենա գիշերել լճակի տնակում: Հետագայում՝ կառուցումից հետո, մեկ գիշերվա արժեքը կազմելու է մոտ 100 դոլար:

Նախատեսվում է կազմակերպումն իրականացնել մինչև հաջորդ տարվա ապրիլ ամիսը: Հաջողությամբ դա իրականացնելու դեպքում 1 տարվա ընթացքում կիրականացվեն շինաշխատանքները: Եվս 2-3 ամիս կխլեն փորձարկումները: Աննա Հովհաննիսյանը նշել է, որ այդ ամենից հետո՝ 2021թ. երկրորդ կեսից, ծրագիրը հնարավոր կմեկնարկի: Մոդելի իրականացումը հնարավորություն կտա ծրագրում ներգրավել շուրջ 25 տնային տնտեսություն։ Բյուրականում 20 երիտասարդ մշտական աշխատատեղ կունենա։

Իսկ վայրը՝ Բյուրականը, պատահական չէ ընտրված. հենց այստեղ է գտնվում Հայաստանի գործող աստղադիտարանը: Իսկ Արագած լեռն ունի աստղադիտման համար բավականին հարմար դիրք: ԱՊՀ երկրների շարքում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վ.Համբարձումյանի անվան աստղադիտարանն առաջատար գիտական հաստատություններից մեկն է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021