Անի մայրաքաղաքը հնարավոր կլինի տեսնել ավելի մոտ տարածքից՝ առանց անցագրի

Պատմական քաղաքին ամենամոտ, սահմանային Նորշեն գյուղի միակ բնակչուհին պարգևատրվել է վարչապետի Շնորհակալագրով և 500 հազար դրամով: Վահանդուխտ Մելքոնյանը «պահանջել» է կառուցել նաև ճանապարհները:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտարարել է, որ 2020թ.-ից փոփոխություն է կատարվելու Անի մայրաքաղաքից ընդամենն Ախուրյան գետով բաժանվող Նորշեն (Խարկով) համայնքի տարածքում: Արդյունքում ՀՀ քաղաքացիներն ու զբոսաշրջիկներն առանց անցագրի կկարողանան մտնել գյուղ՝ ավելի մոտ տարածությունից տեսնելու պատմական մայրաքաղաքը:

Ներկայումս Նորշեն համայնքը գտնվում է սահմանային ուղեկալի հսկողության ներքո, և առանց համապատասխան թույլտվության հնարավոր չէ մտնել գյուղ: Բացառություն է Նորշենի միակ բնակչուհին` Վահանդուխտ Մելքոնյանը, ում և մարզպետը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ շնորհակալագիրն ու 500 հազար դրամ է այսօր փոխանցել:

Շնորհակալագիր / ©Aravot

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ ՀՀ վարչապետի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Շիրակի մարզպետարանի և պատասխանատու այլ կառույցների հետ ամիսներ շարունակ ընթացող համատեղ աշխատանքի շնորհիվ պատմական Անի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող տարածքի մուտքի ռեժիմը փոփոխվելու է եկող տարվանից:

Նորշենի միակ բնակչուհին / ©Aravot Daily

Շնորհակալագրի արժանացած Վահանդուխտ Մելքոնյանի խոսքով` գյուղը միանգամից չի դատարկվել. պայմաններից ելնելով են մարդիկ հեռացել: Խնդիր է հանդիսացել նաև դպրոցի բացակայությունը: 83-ամյա տատիկը, ով 60 տարի արդեն ապրում է Նորշենում, հույս է հայտնել, որ սահմանը մի օր կբացվի և կկարողանան առանց արգելքի շրջեն ամբողջ հայրենիքում:

Գյուղի միակ բնակչուհին իշխանություններից «պահանջել» է բարեկարգել ճանապարհները: Նրա խոսքով՝ զբոսաշրջիկներ հաճախ են այցելում, իսկ ճանապարհների կառուցման ու սահմանային ռեժիմի կարգավորման արդյունքում նրանց թիվը զգալիորեն կմեծանա:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021