Թուրքիան մեծացնում է իր ռազմական և քաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում

Թուրք-վրացական բանակցություններից հետո հայտարարվել էր, որ Թուրքիան մտադիր է իր հովանու ներքո միավորել հարավկովկասյան բոլոր երեք պետություններին, այդ թվում` Հայաստանին: Էրդողանը, մասնավորապես, նշել էր, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությանը:

Բազմաթիվ վերլուծաբաններ վերջին շրջանում ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիան ուժգնացնում է իր ռազմական և քաղաքական ներկայությունը Ռուսաստանի «քթի տակ» գտնվող երկրներում` Հարավային Կովկասում: Ակնհայտ է համարվում, որ այդ երկիրը հավակնում է առաջատար դիրքեր ձեռք բերել այս տարածաշրջանում, ընդ որում` չսահմանափակվելով Ադրբեջանով, որի նկատմամբ իրականացվում է «Երկու պետություն, մեկ ժողովուրդ» սկզբունքը:

Այդ սկզբունքը Թուրքիան նոր քայլերով անընդմեջ ամրապնդում է: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը զուգահեռ` Թուրքիան հայտարարեց Ադրբեջանի զինված ուժերի հետ հերթական զորավարժությունների անցկացման և Բայրաքթար անօդաչուների արտադրության տեխնոլոգիան «կրտսեր եղբորը» փոխանցելու մասին:

Ազդեցության տարածման արտաքին քաղաքականությունն իրականացվում է նաև Վրաստանում, որին Թուրքիան ակտիվորեն փորձում է ներքաշել իր տիրույթը: Այդ քաղաքականության արդյունքներն արդեն ակնհայտ են Աջարիայում, իսկ Վրաստանի վարչապետի` օրերս կատարած այցը Անկարա, ինչպես նշվում է, ահազանգ էր «Մեծ եղբոր» կարգավիճակով Թուրքիայի դիրքավորման մասին:

Երկու երկրների պաշտոնական աղբյուրները հաղորդեցին, որ Էրդողանի և Ղարիբաշվիլիի հանդիպման ժամանակ խոսվել է նաև «Ռուսաստանի կողմից վրացական տարածքների օկուպացման» մասին: Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ հակառուսական նույնատիպ ձևակերպումներ թուրքական կողմն անում էր Ուկրաինայի հետ մերձեցման շրջանում և ներկայումս շարունակվում է «Ղրիմի հարցի» համատեքստում:

Թուրք-վրացական բանակցություններից հետո հայտարարվել էր, որ Թուրքիան մտադիր է իր հովանու ներքո միավորել հարավկովկասյան բոլոր երեք պետություններին, այդ թվում` Հայաստանին: Էրդողանը, մասնավորապես, նշել էր, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությանը:

Ենթադրվում է, որ այդ երեք երկրների «միավորման» կենտրոնը կդառնա Թբիլիսին, իհարկե` թուրքական վերահսկողության կամ «մեծեղբայրության» ներքո: Սակայն հարցադրում է հնչում, թե Հայաստա՞նն այդ «առաջարկին» ինչպես կարձագանքի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021