Որտե՞ղ է չղջիկը. բարդ գլուխկոտրուկներ, որոնք ազդում են ոչ միայն ուղեղի վրա

Չելենջի շրջանակներում մարքեթոլոգները ստեղծել են նկարներ, որոնք հիշեցնում են մանկական գլուխկոտրուկներ, բայց ավելի բարդ:

Բրիտանացի մարքեթոլոգները տարբեր ապրանքներ են փորձել գովազդել չելենջի օգնությամբ և ստեղծել են նկարներ, որոնք ազդում են ինչպես ուղեղի, այնպես էլ աչքերի վրա: Հանձնարարությունների պայմանները պարզ են. կրկնվող մասնիկների մեջ պետք է գտնել տարբերվողը: Շատ նման է մանկական խաղի, միայն թե՝ ավելի բարդ է:

Բրիտանիայի դիզայներները և առևտրային խոշոր ընկերությունների գովազդատուները մասնակցել են ֆլեշմոբի, որը գնորդներին ստիպում է երկար և ակնդետ նայել ապրանքների պատկերներին: Չելենջի շրջանակներում մարքեթոլոգները ստեղծել են նկարներ, որոնք հիշեցնում են մանկական գլուխկոտրուկներ, բայց ավելի բարդ:

Գտեք ստվերաներկը

Ֆլեշմոբին առաջինը միացել են անգլիական Շեֆիլդ քաղաքում գտնվող Meadowhall առևտրային կենտրոնի ներկայացուցիչները: Նկարիչները ուտելիքների էմոձիներից նկարներ են հավաքել, որտեղ պետք է գտնել ստվերաներկը: Խանութի տնօրեն Դարեն Պիրսի խոսքով՝ գնորդները սահմանած ռեկորդը 46 վայրկյան է:

Գտիր ստվերաներկը / ©medialeaks.ru

Այն ներքևի աջ անկյունում է:

Ահա ստվերաներկը՝ դեղին օղակում / ©medialeaks.ru

Գտեք չղջիկին

Հաջորդը, որ փորձել է բարկացնել հաճախորդներին, Burton Roofing շինարարական ընկերության աշխատակիցներն են: Դույլերի, վրձինների, ձեռնոցների ու աստիճանների նկարում պետք է գտնել քնած չղջիկի: Վաճառողները հավատացնում են, որ գնորդները կարողացել են գտնել 15 վայրկյանում:

Որտե՞ղ է չղջիկը / ©medialeaks.ru

Սա իսկապես ուշադրությունն ստուգելու բարդ փորձ է:

Չղջիկը՝ վարդագույն օղակի մեջ / ©medialeaks.ru

Նշվում է, որ եթե կարողացել եք ինքնուրույն գտնել չղջիկին, ապա ողջունելի է: Չղջիկը փոքր է, բայց պետք չէ հեղինակներին մեղադրել խաբկանքի համար: Նկարի օգնությամբ շինանյութ վաճառողները փորձել են ուշադրություն հրավիրել չղջիկների խնդրի վրա, որոնք կարող են աննկատ մտնել տուն և սատկել այնտեղ՝ չհասցնելով հարմար ելք կամ ուտելիք գտնել:

Նշվում է, որ թռիչքների հարցում համեմատաբար անփորձ երիտասարդ չղջիկներն ավելի շուտ մահանում են, քան տնից կարողանում են դուրս գալ: Նրանք կարող են բախվել սյանը, կահույքին կամ փաթաթվել վարագույրի մեջ: Եթե տանը չղջիկ է հայտնաբերվել, հավանաբար նա օգնության կարիք ունի:

Գտեք հաղթանշանը

Հաջորդ գլուխկոտրուկը, որը մարդկանց ստիպում է անգիտակցաբար նայել էկրանին, պատկանում է բրիտանական Stonegate Pub Company փաբային ընկերությանը: Նկարում պետք է գտնել հաղթական տարբերանշանը: Դրա համար գնորդներից պահանջվել է միջինում 38 վայրկյան:

Որտե՞ղ է հաղթանշանը / ©medialeaks.ru

Այն նկարի կենտրոնական հատվածներում է:

Հաղթանշանը՝ վարդագույն օղակի մեջ / ©medialeaks.ru

Գտեք բաց փականը

Վերջին նկարի հեղինակները փականների վաճառքով զբաղվող Smartcard ընկերության աշխատակիցներն են: Դիզայներները գլուխկոտրուկը կազմել են կախված, կողպված փականների նկարներից, որոնցից պետք է գտնել բացվածը: Ամենաուշադիր գնորդը գտել է 9 վայկյանում:

Որտե՞ղ է բաց փականը / ©medialeaks.ru

Բացված փականը գտնվում է նկարի ձախ հատվածում:

Բաց փականը՝ վարդագույն օղակում / ©medialeaks.ru

Իսկ ամենաբարդ գլուխկոտրուկը հենց բնության կողմից պատրաստվածն է: Լուսանկարիչը բուին է նկարել, սակայն ոչ ոք այնտեղ թռչնին չի գտնում. փորձեք ինքներդ:

Գտեք բուին / ©medialeaks.ru

Թվիթերյան օգտատերերից մեկը հանելուկ է հրապարակել.

ընդամենը պետք է բառերի ճիշտ հերթականությունը դասավորել, ինչում մեծահասակները դժվարանում են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021