Հակոբ Արշակյանը հայտարարել է ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին

Գրանտային միջոցների 75%-ը տրամադրվելու է մարզերում նախաձեռնվող ստարտափներին, իսկ փոքր մասը` 25%-ը, Երևանում գործողներին: Ներդրումների կեսը ֆինանսավորելու է պետությունը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որոշվել է Հայաստանում ստեղծել Ազգային վենչուրային հիմնադրամ (ԱՎՀ): Նախատեսվում է առաջիկա 5-7 տարիների ընթացքում Հիմնադրամի միջոցները հասցնել 100 մլն դոլարի:

Բիզնես-ինովացիոն 7-րդ համաժողովում (BIF-2019) նախարարը նշել է, որ ԱՎՀ-ի ստեղծման նպատակը ստարտափներին աջակցելն է: Նրա կառավարումը դրվելու է միջազգային մակարդակի մասնագետների վրա: «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» խորագիրը կրող քննարկումների ժամանակ Հակոբ Արշակյանը նշել է, որ Հիմնադրամի ստեղծման միջոցով Հայաստանում կձևավորվի աշխատելու համար բարենպաստ միջավայր, ուր կգան նաև արտասահմանյան մասնագետները:

Նախարարի խոսքով՝ Հիմնադրամը ձևավորվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ։ Հատկանշական է, որ գրանտային միջոցների 75%-ը տրամադրվելու է մարզերում նախաձեռնվող ստարտափներին, իսկ փոքր մասը` 25%-ը, Երևանում գործողներին: Արշակյանն ընդգծել է, որ պետությունը պատրաստ է իր վրա վերցնել ստարտափների ֆինանսավորման 50 տոկոսը։ Օրինակ՝ ընկերության կողմից 50 հազար դոլարի չափով ներդրում կատարելու դեպքում կառավարության կողմից նույն չափով համաֆինանսավորում է տրամադրվելու՝ գրանտի տեսքով:

Ի՞նչ է վենչուրային հիմնադրամը

Venture բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է «խիզախում», «խիզախ մեկնարկ»: Վենչուրային հիմնադրամները կազմակերպություններ են, որոնք, անվանմանը համապատասխան, խիզախորեն ներդրում են կատարում դեռևս գումար չվաստակած ու սկսնակ ընկերություններում: Խիզախություն է այնքանով, որ ներդրված գումարների մեծ մասը կորում է. ստարտափների 70-80%-ը չեն հաջողում:

Սակայն հիմնադրամներն ընդհանուր առմամբ չեն տուժում, քանի որ այն 20-30% հաջողության հասած ստարտափների վաստակած գումարը ծածկում է չհաջողների վրա վատնվածը: Վենչուրային հիմնադրամները հիմնականում ներդրումներ են կատարում նորարարական, բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական ոլորտներում: Դրանցից են համացանցը, մեդիան, բժշկությունը, էներգետիկան:

Հիմնադրամները գումարը ներդրում են հիմնականում հետագայում այդ ընկերությունում մասնաբաժնի դիմաց՝ մինչև 50%, կամ պարտքով՝ որոշակի պայմաններով: Առաջինն ավելի տարածված է, և ընդունված է հիմնականում 10-20% մասնաբաժինը, քանի որ ավելի շատի դեպքում հիմնադիրների մոտ նվազում է նախաձեռնողականությունը և սեփականության զգացումը: Ներդրումը (վենչուրային կապիտալ) կարող է լինել նաև ոչ գումարի տեսքով, և կարող է պատկանել տարբեր անձանց կամ կազմակերպությունների:

Հայաստանում առաջին վենչուրային ընկերությունը «Գրանատուս վենչուրսն» է: Հիմնադրվել է 2003թ., գործում է հիմնականում ՏՀՏ, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021