Այս տարի արդեն 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, բայց ոչ ոք բալային համակարգով չի զրկվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վարորդական իրավունքից զրկման պատճառների մեջ գերակշռում է ոչ սթափ վիճակում վարելը: Կան նաև առանց պետհամարանիշի, չթույլատրված ձայնային ազդանշանով ու փարոսիկներով վարելու դեպքեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է վերջին շրջանում քննարկվող թեմաներից մեկին՝ ճանապարհային երթևեկության տուգանային միավորների («բալային համակարգ») խնդրին: Ի պատասխան դրանց անհամաչափության մասին բարձրաձայնումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հունվարի 1-ից սկսած բալային համակարգի պատճառով ոչ մի վարորդ վարորդական իրավունքից չի զրկվել:

Վարչապետի խոսքով՝ մինչ օրս 311 վարորդ է զրկվել վարորդական իրավունքից, բայց բոլորն էլ կոպիտ խախտումների հետևանք են: Ըստ վիճակագրության՝ վարորդներից 27-ը վարորդական իրավունքից զրկվել են ավտոմեքենան առանց պետհամարանիշի վարելու համար: Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել հատկապես ոչ սթափ վիճակում վարելու դեպքերին. 16 հոգի զրկվել է կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու համար, 6 հոգի՝ սթափության վիճակի զննությունից խուսափելու, իսկ 180 հոգի վարորդական իրավունքից զրկվել է խմածության 0.5 միլիգրամից ավելի (մոտ կես շիշ օղի) չափի համար:

ՃՈ հրահանգին չենթարկվելու և փախուստի դիմելու համար վարորդական իրավունքից զրկվել են 2-ը, առանց հիմնավորման հատուկ ազդանշան և փարոսիկներ տեղադրելու համար՝ 3 հոգի: Վարչապետը նշել է, որ 77 հոգու նկատմամբ, բացի վարորդական իրավունքից զրկումը, նաև քրեական գործեր են հարուցվել:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ, համաձայն ոստիկանության կանխատեսումների, բալային համակարգի կիրառման արդյունքում վարորդական իրավունքից հավանական զրկումներ տեղի կունենան մարտի վերջ — ապրիլ սկզբներին: Վարչապետի խոսքով՝ առաջին զրկումներն արձանագրվելուց հետո համապատասխան վերլուծություն կիրականացվի՝ իրավիճակը գնահատելու և ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու նպատակով:

«Երբ բալային համակարգով առաջին զրկումները կարձանագրվեն, մենք խորը վերլուծության կենթարկենք հասկանալու համար, թե ինչ անենք, որ հանրային անվտանգությունն ավելի բարձր մակարդակի լինի»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է իրականացվող փոփոխությունների արդյունքում հանրային անվտանգության մակարդակի բարձրացումը՝ կոչ անելով պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, հարգել օրենքը: Փաշինյանն ընդգծել է, որ, չնայած 2019թ. ընթացքում շուրջ 150 հազար մեքենաների ներմուծմանը, վթարների քանակը հունվար-փետրվար ժամանակահատվածի համար նախորդ տարվա համեմատ նվազել է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021