Բաքուն անհանգիստ է ՌԴ ԱԳ փոխնախարարի պաշտոնում ՀՀ-ում նախկին դեսպանի առաջադրմամբ

Ռուսաստանը Ղարաբաղի հարցի լուծումը հանձնում է երկար տարիներ Հայաստանում դեսպանությունը ղեկավարած Իվան Վոլինկինին ,— ադրբեջանական աղբյուրներ։

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն այլ պաշտոն է ստացել՝ Դաշնային խորհրդում։ Նրա փոխարեն քննարկվում է 3 թեկնածուների առաջադրման հարցը, որոնցից ամենահավանականը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն է։

Կարասինն օգոստոսի 23-ին կդառնա 70 տարեկան։ Օրենքով՝ նա այլևս չի կարող շարունակել ղեկավարել արտաքին գերատեսչության այն ուղղությունը, որը զբաղվում է հիմնականում հակամարտություններով։ Դրանք են՝ Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի հակամարտությունները, Բելառուսի հետ առևտրային վեճերը, Վրաստանի հետ հարաբերությունները և այլն։

Արտաքին գործերի փոխնախարարին են վերապահված նաև հարաբերություններն ԱՊՀ երկրների հետ, արտասահմանում գտնվող հայրենակիցների հետ աշխատանքները, պատասխանատու է Դաշնային ժողովի պալատների միջև փոխգործակցության, ռուսական Կաթոլիկ եկեղեցու և հասարակական կազմակերպությունների հետ կապերի, ինչպես նաև նախարարության օրենսդիր գործունեության համար։

Ադրբեջանական աղբյուրներին առավել անհանգստացրել է այն հանգամանքը, որ հատկապես Արցախյան հարցով զբաղվող փոխնախարարի պաշտոնում առաջադրվել է քաղաքական գործիչ, ով երկար տարիներ աշխատել է Հայաստանում։

Բաքվի իշխանությունների մտահոգությունն իրենց աղբյուրներում արտահայտվում է Ռուսաստանը Ղարաբաղի հակամարտությունը տալիս է Հայաստանում նախկին դեսպանի ձեռքը և նմանատիպ այլ գլխագրերում։ Տարածվող լուրերում բազմիցս շեշտվում է, որ Վոլինկինը երկար տարիներ աշխատել է Հայաստանում։

Իվան Վոլինկին

Իվան Վոլինկինը 1981թ․-ից աշխատել է արտաքին գերատեսչությունում՝ Հարավսլավիայում, ԱՄՆ-ում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Վրաստանում և Մակեդոնիայում գտնվող ԽՍՀՄ և ՌԴ ներկայացուցչություններում։ 2009-2013թթ․ եղել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի օգնականը, նախարարության գլխավոր քարտուղարության փոխտնօրենը։

2013-2018թթ․ Իվան Վոլինկինը հանդիսացել է Ռուսաստանի արտաքին և լիազոր դեսպանը Հայաստանում։ Ներկայումս նա ղեկավարում է նախարարության կոնսուլային դեպարտամենտը։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021