Բլինկենը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու վերաբերյալ Բայդենի խոստումը

Պետքարտուղարի թեկնածուն հավաստիացրել է, որ վարչակազմը, պաշտոնում հաստատվելուց հետո, կհստակեցնի Սպիտակ տան հայտարարության ձևակերպումը՝ Հիշատակի օրը նշելու համար, և այդ կարևոր հարցի վերաբերյալ կխորհրդակցի Կոնգրեսի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնտոնի Բլինկենը խոսել էր Արցախյան հակամարտության վերաբերյալ ամերիկյան նոր դիրքորոշման մասին` խոստանալով, որ աշխատելու է Կոնգրեսի և պաշտպանության քարտուղարի հետ` հստակեցնելու աջակցության այն չափը, որը կբավարարի Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության պահանջները:

Այժմ Բլինկենը, պատասխանելով սենատոր Էդ Մարեյի հարցերին, վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու վերաբերյալ նորընտիր նախագահ Ջո Բայդենի խոստումը: Վերջինս այդ մասին հայտարարել էր Հիշատակի օրը, երբ նրա թեկնածությունն առաջադրվել էր նախագահի պաշտոնի համար:

«Նոր վարչակազմն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները պաշտոնապես կճանաչի՞ որպես ցեղասպանություն»,- հարցին ի պատասխան՝ Բլինկենը նշել է, որ պարտավորվելու են գերակայություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի:

Պետքարտուղարի թեկնածուն հավաստիացրել է, որ վարչակազմը, պաշտոնում հաստատվելուց հետո, կհստակեցնի Սպիտակ տան հայտարարության ձևակերպումը՝ Հիշատակի օրը նշելու համար, և այդ կարևոր հարցի վերաբերյալ կխորհրդակցի Կոնգրեսի հետ:

Սենատորը հարցադրում է արել նաև աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո ամերիկյան կողմի դիրքորոշման և Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների անհապաղ վերադարձն ապահովելու վերաբերյալ:

Բլինկենի խոսքով` նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու, ինչպես նաև ռազմագերիների վերադարձը խթանելու համար: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է համարել աշխատել եվրոպացի գործընկերների հետ:

Էնտոնի Բլինկենը խոստացել է, որ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում կխթանի ԱՄՆ-ի ներգրավվածությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը գտնելու հարցում: Լուծումը, ըստ Բլինկենի, պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և օգնի կանխել նոր պատերազմի բռնկումը: Թեկնածուն ևս մեկ անգամ շեշտել է, որ ենթադրվում է Մինսկի խմբի ձևաչափով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացում և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021