Բլինկենը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու վերաբերյալ Բայդենի խոստումը
Պետքարտուղարի թեկնածուն հավաստիացրել է, որ վարչակազմը, պաշտոնում հաստատվելուց հետո, կհստակեցնի Սպիտակ տան հայտարարության ձևակերպումը՝ Հիշատակի օրը նշելու համար, և այդ կարևոր հարցի վերաբերյալ կխորհրդակցի Կոնգրեսի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնտոնի Բլինկենը խոսել էր Արցախյան հակամարտության վերաբերյալ ամերիկյան նոր դիրքորոշման մասին` խոստանալով, որ աշխատելու է Կոնգրեսի և պաշտպանության քարտուղարի հետ` հստակեցնելու աջակցության այն չափը, որը կբավարարի Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության պահանջները:
Այժմ Բլինկենը, պատասխանելով սենատոր Էդ Մարեյի հարցերին, վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու վերաբերյալ նորընտիր նախագահ Ջո Բայդենի խոստումը: Վերջինս այդ մասին հայտարարել էր Հիշատակի օրը, երբ նրա թեկնածությունն առաջադրվել էր նախագահի պաշտոնի համար:
«Նոր վարչակազմն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները պաշտոնապես կճանաչի՞ որպես ցեղասպանություն»,- հարցին ի պատասխան՝ Բլինկենը նշել է, որ պարտավորվելու են գերակայություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի:
Պետքարտուղարի թեկնածուն հավաստիացրել է, որ վարչակազմը, պաշտոնում հաստատվելուց հետո, կհստակեցնի Սպիտակ տան հայտարարության ձևակերպումը՝ Հիշատակի օրը նշելու համար, և այդ կարևոր հարցի վերաբերյալ կխորհրդակցի Կոնգրեսի հետ:
Սենատորը հարցադրում է արել նաև աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո ամերիկյան կողմի դիրքորոշման և Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների անհապաղ վերադարձն ապահովելու վերաբերյալ:
Բլինկենի խոսքով` նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու, ինչպես նաև ռազմագերիների վերադարձը խթանելու համար: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է համարել աշխատել եվրոպացի գործընկերների հետ:
Էնտոնի Բլինկենը խոստացել է, որ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում կխթանի ԱՄՆ-ի ներգրավվածությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը գտնելու հարցում: Լուծումը, ըստ Բլինկենի, պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և օգնի կանխել նոր պատերազմի բռնկումը: Թեկնածուն ևս մեկ անգամ շեշտել է, որ ենթադրվում է Մինսկի խմբի ձևաչափով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացում և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:
Կլիմայական մոդելների համաձայն՝ այս դարում շոգի որոշ ալիքներ կարող են գերազանցել վերջին տարիների ռեկորդները նույնիսկ ցածր արտանետումների դեպքում։ Բարձր արտանետումների սցենարներում որոշ շրջաններում ծայրահեղ շոգը կարող է ամիսներ տևել։
Չիկագոյի համալսարանի Hyde Park Labs կենտրոնում սկսել է աշխատել IBM-ի՝ Իլինոյս նահանգում տեղակայված առաջին քվանտային համակարգիչը։ Այն նախատեսված է քվանտային ալգորիթմներ մշակելու և իրական սարքի վրա փորձարկելու համար։
Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նոյեմբերի 9-ին և 10-ին հանդիպում են Փարիզում։ Օրակարգում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը և էներգամատակարարման անվտանգությունը։
Ֆրանսիան պատրաստվում է MBDA ընկերությունից պատվիրել ծովային բազավորման MdCN թևավոր հրթիռի նոր՝ Mk2 տարբերակը։ Առաջին մատակարարումները նախատեսված են 2030 թվականին։
Չիկագոյի համալսարանի Hyde Park Labs կենտրոնում սկսել է աշխատել IBM-ի՝ Իլինոյս նահանգում տեղակայված առաջին քվանտային համակարգիչը։ Այն նախատեսված է քվանտային ալգորիթմներ մշակելու և իրական սարքի վրա փորձարկելու համար։
Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները նոյեմբերի 9-ին և 10-ին հանդիպում են Փարիզում։ Օրակարգում են Ուկրաինային տրամադրվող օգնությունը, Մերձավոր Արևելքի իրավիճակը և էներգամատակարարման անվտանգությունը։
Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա