Բայդենն ասաց. «Հայոց ցեղասպանություն». ԱՄՆ նախագահի հայտարարությունն` ամբողջությամբ

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանում` Հայոց ցեղասպանության ժամանակ, և վերստին պարտավորվում ենք կանխարգելել նման վայրագությունների կրկնությունը»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության հայերեն ամբողջական, ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանում` Հայոց ցեղասպանության ժամանակ, և վերստին պարտավորվում ենք կանխարգելել նման վայրագությունների կրկնությունը: Սկսած 1915թ. ապրիլի 24-ից` օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալությունից, մեկ ու կես միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ կոտորվել: Մենք պատվում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի արհավիրքները երբեք չսպրդեն պատմությունից: Եվ մենք հիշում ենք, որպեսզի աչալուրջ լինենք ատելության քայքայիչ ազդեցությունից` ինչ բնույթ էլ դրանք կրեն:

Վերապրածներից շատերը ստիպված նոր տներ ու նոր կյանք փնտրեցին ամբողջ աշխարհում, այդ թվում` Միացյալ Նահանգներում: Ունենալով ուժ և ամրություն` հայ ժողովուրդը գոյատևեց և վերականգնեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ գաղթականները բազմաթիվ միջոցներով հարստացրել են Միացյալ Նահանգները, սակայն նրանք երբեք չեն մոռացել ողբալի պատմությունը, որը նրանց բազմաթիվ նախնիների մեր ափերն է բերել: Մենք հաշվի ենք նստում նրանց պատմության հետ: Մենք տեսնում ենք այդ ցավը: Հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ նրա համար, որպեսզի մեղադրենք, այլ նրա, որպեսզի տեղի ունեցածը երբեք չկրկնվի:

Այսօր, երբ մենք ցավում ենք կորստի համար, եկեք մեր հայացքն ուղղենք դեպի ապագա` խաղաղությանը, որը մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար: Խաղաղություն` առանց առօրյա ֆանատիզմի և անհանդուրժողականության արատների, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատիվ ու անվտանգ: Եկեք հաստատենք մեր ընդանուր վճռականությունը` կանխելու ապագա վայրագություններն աշխարհի ցանկացած վայրում: Եվ եկեք ձգտենք ապաքինմանն ու աշխարհի բոլոր մարդկանց հաշտեցմանը:

Ամերիկացի ժողովուրդը հիշում է բոլոր հայերին, որոնք զոհվել են 106 տարի առաջ սկիզբ առած ցեղասպանության հետևանքով»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021