Ի՞նչ հարցեր է լուծում Բայդենը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը

Համարվում է, որ ԱՄՆ նախագահը Հայոց ցեղասպանության ճանաչմամբ զսպում է Թուրքիայի` Չինաստանը Եվրոպային կապող «լոգիստիկ գերտերություն» դառնալու ծրագրերը և նախազգուշացնելու անձամբ Էրդողանին: Բացի այդ` Բայդենը հարվածում է Ռուսաստանին և նրա անդրկովկասյան շահերին:

Անկարայի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը վերին աստիճանի ցավոտ թեմա է, քանի որ հեռանկարում նրա առաջ կարող է դրվել տուժածների միլիոնավոր ժառանգների փոխհատուցման վճարման և սեփականության իրավունքների վերականգնման հարցը: Փորձագետները հարցադրում են հնչեցնում, թե այդ դեպքում ինչո՞ւ «ամենաժողովրդավար» նախագահ Բայդենը գնաց Հյուսիսատլանտյան դաշինքում իր կարևորագույն դաշնակցի դեմ առճակատման:

Համարվում է, որ Վաշինգտոնը ցանկացել է «մեկ կրակոցով երկու նապաստակ խոցել»:

Նախ` «գլոբալիստներ», հանձին Դեմոկրատական կուսակցության, սկսում են ակտիվորեն վերանայել «Թրամփի ժառանգությունը»: Հանրապետական նախագահի կառավարման տարիներին ԱՄՆ-ը մեկուսացման արտահայտված քաղաքականություն է վարել` կենտրոնանալով ներքին խնդիրների լուծման վրա:

Շատերը դա համարել են Ամերիկայի թուլություն և փորձել են օգտվել այդ հնարավորությունից: Այստեղ, ինչպես շեշտվում է, առավել հաջողել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը Թրամփի օրոք ներխուժել է Սիրիա, Լիբիա, Իրաք:

Թուրքական ռազմանավերն ակտիվացել են Միջերկրական ծովում` վանելով հունական նավերին և հակադարձելով ՆԱՏՕ-ի իր դաշնակից Ֆրանսիային: Անկարան, ինչպես նշվում է, Բաքվին օգնել է ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը` դրա դիմաց դեպի Կասպից ծով և Միջին Ասիա ցամաքային միջանցք ունենալու ակնկալիքով:

Համարվում է, որ ադրբեջանցիներն ու թուրքերն այդ գործողությունների ժամանակ հաշվի չեն առել ամերիկացիների խորհուրդները, ինչը վերջիններին բարկացրել է: Ընդգծվում է, որ Էրդողանն առաջ է մղում Մեծ Թուրանի սեփական նախագիծը` թյուրքալեզու ժողովուրդների միացյալ բանակով:

Ընդհանուր առմամբ` դա կարող է դառնալ այնպիսի «լոգիստիկ գերտերություն», որը կձգվի «Նոր մետաքսի ճանապարհի» Միջին միջանցքում, և որով տարանցիկ բեռնափոխադրումներ կիրականացվեն Չինաստանից դեպի Եվրոպա: Այդ միության հիման վրա ապագայում կարող է ձևավորվել տարածաշրջանային յուրօրինակ «ՆԱՏՕ»: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Սպիտակ տունը նախազգուշացրել է անկախ քաղաքականություն վարել ձգտող Թուրքիային և նրա գործընկերներին:

Երկրորդ` այդ քայլը գնահատվում է որպես նախազգուշացում անձամբ Էրդողանին, քանի որ նա, ինչպես նշվում է, բավականին ինքնուրույն է դարձել:

Երրորդ` «նույն կրակոցով» Վաշինգտոնը «հարվածել է» նաև Ռուսաստանին և, հավանական է համարվում, Անդրկովկասում նրա հետաքրքրություններին: Ներկայումս, ինչպես նշվում է, Երևանի և Մոսկվայի հարաբերություններն ամենալավը չեն. Կրեմլը բավարար չափով չի աջակցել ՀԱՊԿ-ի իր դաշնակից Հայաստանին, ինչի պատճառով Հայաստանը պարտություն է կրել աշնանը տեղի ունեցած պատերազմում: Ընդգծվում է, որ ԱՄՆ-ը, փաստացի, հանդես է գալիս պարտված Հայաստանի կողմից: Համարվում է նաև, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ ցեղասպանության ճանաչման հանգամանքը կարող է օգտագործել քաղաքական պայքարում:

Փորձագետները, սակայն, ներկայումս հարցադրում են հնչեցնում, թե արդյո՞ք Ռուսաստանը կկարողանա օգուտ քաղել ամերիկաթուրքական հարաբերությունների վատացումից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021