Bild: Rammstein-ի մեներգիչ Թիլ Լինդեմանը հոսպիտալացվել է: Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Բորիս Ջոնսոնի մոտ (upd.)

Երգիչը մարտ ամսին համերգներ է ունեցել Ռուսաստանում, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այցելել էր կորոնավիրուսով վարակվածներին և ձեռքով բարևել նրանց: Այժմ նա կառավարությունը կղեկավարի տանից:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր թվիթերյան էջում հայտնել է, որ վարակվել է Covid-19 կորոնավիրուսով: Նա նշել է, որ գտնվում է տնային մեկուսացման մեջ, բայց առցանց շարունակելու է մասնակցել կառավարության աշխատանքներին:

Վերջին 24 ժամում ինձ մոտ ի հայտ են եկել ախտանշաններ. կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել: Հիմա ինքնամեկուսացել եմ, սակայն շարունակում եմ ղեկավարել կառավարության պատասխանատու գործողությունները՝ տեսակապով: Մենք կհաղթենք կորոնավիրուսին:

Մարտի 3-ին Ջոնսոնը պատմել է, որ հիվանդանոց է այցելել, որտեղ կորոնավիրուսով վարակված պացիենտներ կային և ձեռքով բարևել է բոլորին: Այն ժամանակ պատմել է, որ վարակի տարածումը թույլ չտալու համար անհրաժեշտ է ձեռքերը լվանալ:

Մարտի 16-ին Ջոնսոնը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան Covid-19-ի դեմ պայքարի իր ծրագիրն ունի, որը տարբերվում է եվրոպական մյուս երկրներից: Նա նախատեսում էր պաշտպանել տարեցների խմբին, ովքեր ավելի խոցելի են, երիտասարդներին թույլ տալով վարակվել: Վարչապետը ենթադրում էր, որ դա իմունիտետ կառաջացնի վարակի նկատմամբ:

Հաղորդվել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Rammstein խմբի մեներգիչ Թիլ Լինդեմանի մոտ. նրան Բեռլինում հոսպիտալացրել են, գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նշվում է, որ երգչի մոտ շատ բարձր ջերմություն է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Համերգ Մոսկվայում / © RT

Լինդեմանը մարտ ամսին համերգներ է ունեցել Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Կրասնոդարում և Մոսկվայում: Վերջինիս երկու համերգները կայացել են քաղաքապետարանի կողմից մտցված սահմանափակումներից ընդամենը 1 օր առաջ: Մոսկովյան շոուի մի մասը նա անցկացրել է պղպջակների մեջ, ինչից հետո այցելուները համարել են, թե այդպիսով երգիչը պաշտպանվել է կորոնավիրուսից:

UPD. Rammstein խմբի ֆեյսբուքյան էջում հաղորդվել է, որ Թիլ Լինդեմանի մոտ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել: Նա մեկ գիշեր անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Հաղորդվում է, որ նրա վիճակը լավացել է. երգչին տեղափոխել են այլ բաժանմունք:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021