Ցերեկային քունը նվազեցնում է սրտի կաթվածի և ինսուլտի վտանգը

Գիտնականները պարզել են, որ շաբաթվա մեջ մի քանի անգամ ցերեկային ժամերին կարճատև ննջելու դեպքում հնարավոր է խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից:

Ցերեկային քունը հաճախ ուսումնասիրվում է աշխատունակության համատեքստում: Պարզված է, որ կարճատև ննջելու դեպքում քնկոտությունը նվազում է, իսկ աշխատելու ունակությունը՝ բարելավվում: Ցերեկային քնի և սիրտ-անոթային հիվանդությունների միջև կապի վերաբերյալ ավելի վաղ արված ուսումնասիրություններից հայտնի է դարձել, որ ցերեկային կարճատև քունը նվազեցնում է այդ հիվանդությունների պատճառով առաջացող մահերը:

Հետագայում, սակայն, ստացվել են տվյալներ, որ ցերեկային նինջը, ընդհակառակը, մեծացնում է սրտի և անոթների հիվանդության վտանգը: Վերջերս արված ուսումնասիրությունների տվյալների համաձայն՝ խնդիրը կարող է կապ ունենալ քնի տևողության հետ: Վերջինով պայմանավորված հիվանդության վտանգի գրաֆիկը կրում է J -աձև կառուցվածք: Քնի բացակայության դեպքում վտանգն ավելի մեծ է, քան կարճատև (մինչև 30 րոպե) քնի դեպքում: Իսկ ահա կես ժամից ավել քնելու դեպքում նշված հիվանդությունների վտանգը կրկին մեծանում է:

Հետազոտությունների մեծ մասը համեմատել են միայն ցերեկային քնի առկայությունը կամ բացակայությունը և միայն դրա տևողությունը, բայց ոչ՝ հաճախականությունը: Բացի այդ, ուսումնասիրված են միայն հիվանդության պատճառով մահացության դեպքերը, մինչդեռ սիրտ-անոթային ոչ մահացու հիվանդությունների առաջացումը: Աշխատանքների մեծ մասում հաշվի առնված չեն քնի խախտման և անկախ պայմանների փաստերը:

Նոր հետազոտությամբ գիտնականները դիտարկել են քնի հաճախականության, դրա միջին տևողության և սիրտ-անոթային մահացու և ոչ մահացու հիվանդություններով հիվանդացման միջև կապը: Ընտրվել է 3462 մարդ, միջին տարիքը՝ 57,1, ովքեր նշված հիվանդություններով տառապելու վերաբերյալ անամնեզ չունեն:

5,3 տարվա դիտարկման ընթացքում մասնակիցների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման 155 դեպք է արձանագրվել: Վտանգն ընդհանրապես ցերեկը չքնածների համեմատ 48%-ով քիչ է նրանց մոտ, ովքեր շաբաթվա ընթացքում մեկ-երկու անգամ ննջել են ցերեկը: Հավելյալ տեղեկությունների՝ տարիք, սեռ, կրթություն, ծխել, նստակյաց կյանք, քաշ, գիշերվա քնի տևողություն, առողջության նախնական վիճակ, հաշվառման արդյունքում վտանգի մեծացումը, որը կապված է ամենօրյա ցերեկային քնով և որը ակնհայտ է եղել մասնակցի ընտրության ժամանակ, ավելի քիչ է եղել:

Բացի այդ, ոչ մի կապ չի հայտնաբերվել քնի տևողության և սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի ահագնացման միջև: 65 տարեկանից բարձր անձանց համար ցերեկային քունը քիչ օգտակար է, սակայն այստեղ կարող է ազդեցություն ունենալ նաև այլ հանգամանք: Տարեցները հաճախ են պատահական ննջում, ինչը անառողջության նշան է, ինչպես նաև նրանց օրն աշխատանքային գրաֆիկից կախում չունի, ուստի կարող են ավելի երկար քնել:

Ուսումնասիրության արդյունքները միանշանակ չեն պատասխանում այն հարցին, թե պե՞տք է ցերեկը քնել կամ ոչ, սակայն թույլ է տալիս եզրակացնել, որ պարբերաբար ննջելն օգտակար է սրտի համար՝ ի տարբերություն ընդհանրապես չննջելու:

Մեկ այլ հանգամանք է գիշերային քնի որակը: Ցերեկային նինջը դրական է անդրադառնում սրտի վրա այն դեպքում, երբ գիշերային քունը կազմում է նվազագույնը 6 ժամ: Հետազոտությունը ցույց է տվել, որ ցերեկային երկար քունը մեծացնում է հիվանդանալու վտանգը, սակայն միայն նրանց մոտ, ովքեր երկար են քնել գիշերը: Գիշերային կարճ քնի դեպքում ցերեկային երկար քունն առաջինի պակասը լրացնում է:

Գիտնականները նշում են, որ ցերեկային քնի ժամանակի, տևողության և պատճառների ուսումնասիրման մեխանիզմը կատարյալ չէ, և այն սահմանափակում է նմանատիպ հետազոտությունների արդյունքների կիրառումը: Քնին նվիրված աշխատանքներում կարևորվում է նախատեսվածությունը կամ պատահականությունը, հաճախակիությունը, անառողջության նշան կամ կիսատ քնի պակաս հանդիսանալու հանգամանքները: Բացի այդ, սահմանափակումները վերաբերում են ննջի գնահատման օբյեկտիվ մեթոդին: Պոլիսոմնոգրաֆիան ընդունված մեթոդ է գիշերային քնի մակարդակի և տևողության գնահատման համար: Սակայն դա նպատակահարմար չէ ցերեկային քունը գնահատելու համար:

Ակտիոգրաֆիան, որն օգտագործվում է 24 ժամվա ընթացքում քնի ակտիվության և աշխատունակության գնահատման համար, առավել հուսալի է քնի ընդհանուր տևողության, արդյունավետության կանխատեսման համար: Սակայն այն ի վիճակի չէ տարբերել նինջը պասիվ աշխատունակությունից, հատկապես նստակյաց մարդկանց մոտ: Առկա է ննջի գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցառման կարիք՝ առողջությանը սպառնացող վտանգի գնահատման համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021