Ամբողջ Իտալիայում կարանտին է հայտարարվել, չեղարկվել են մարզական բոլոր միջոցառումները

Տարածվող խուճապը մեղմելու նպատակով իշխանությունները հայտարարել են, որ սուպերմարկետները չեն փակվելու: Որոշ վայրերում հերթերը կարգավորելու և բախումներ թույլ չտալու նպատակով ներգրավվել է ոստիկանությունը:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը: Covid-19-ից մահացել է 463 մարդ, առողջացել են 724-ը: Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Իտալիայի կառավարությունն ամբողջ երկրում կարանտին է հայտարարել: Ավելի վաղ հաղորդել էինք 1,5 տասնյակ շրջաններում կարանտինի մասին, իսկ այժմ մինչև ապրիլի 3-ը բնակավայրերի միջև տեղաշարժը նույնպես սահմանափակվել է՝ տարածվելով ամբողջ երկրի վրա:

Իշխանությունները թույլատրում են տանից դուրս գալ միայն աշխատանքի և խանութներ գնալու նպատակով: Մինչև ապրիլի 3-ը փակ են լինելու դպրոցներն ու համալսարանները, մարզական բոլոր միջոցառումները չեղարկվել են:

Շուրջ 60 մլն մարդ Իտալիայում, այսպիսով, հայտնվել է մեկուսացման մեջ: Սահմանափակումներին զուգահեռ` ահագնացել է խուճապը. քաղաքացիները սուպերմարկետներից զանգվածաբար գնումներ են կատարում՝ հիմնականում ախտահանող միջոցներ, առաջին անհրաժեշտության պարագաներ, ալկոհոլ:

Տարածվող խուճապը մեղմելու նպատակով իշխանությունները հայտարարել են, որ սուպերմարկետները չեն փակվելու: Որոշ վայրերում հերթերը կարգավորելու և բախումներ թույլ չտալու նպատակով ներգրավվել է ոստիկանությունը:

ՀՀ Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ՀՀ քաղաքացիներին կոչ անելով ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից:

Արտաքին գերատեսչությունն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ հայրենիք։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021