Նախորդ օրը Covid-19-ից մահացել է 10 մարդ, առողջացել են 751-ը: Արտաշատի ԲԿ-ում պատուհանից ցած նետված 55-ամյա վարակվածը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, վիճակը գնահատվում է ծանր:
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հանրապետությունում հասել է 25542-ի: Նախորդ օրը համեմատաբար քիչ քանակությամբ թեստավորում է կատարվել, որոնցից 858-ը բացասական են եղել: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 111844 թեստավորում:
Covid-19-ից մահացածների թիվը Հայաստանում հասել է 443-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Հաղորդվում է, որ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացությունների թիվը 147 է դարձել՝ ավելանալով 4-ով:
Առողջացածների ընդհանուր թիվը դարձել է 14048՝ նախորդ օրն ավելանալով 751-ով: Փաստացի բուժում է ստանում 10904 պացիենտ:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ Արտաշատի բժշկական կենտրոնում Covid-19-ի դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից:
Հաղորդվում է, որ հունիսի 29-ին հիվանդանոց ընդունված պացիենտը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Վիճակը գնահատվում է ծանր:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…