Օլիմպիական 5 խնդիր մաթեմատիկայից, որոնք ոչ բոլոր հասուն մարդիկ են կարողանում լուծել
Քանի՞ անոթում կտեղավորվեն խնձորներն ու դեղձերը, քանի՞ պաղպաղակ կուտի Վինի Թուխը, քանի՞ կենգուրու կա, արդյո՞ք թզուկը ճիշտ է, քանի պտույտ կկատարի ժամացույցի սլաքը. պատասխանեք, թե կարող եք:
Փորձեք առանց հուշումների լուծել «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական դպրոցական մրցույթ-խաղի խնդիրները:
1. Խնձորով ու դեղձով անոթների մասին
Անոթների մեջ 60 խնձոր և 60 դեղձ են տեղավորել՝ այնպես, որ բոլոր անոթներում հավասար քանակությամբ խնձոր լինի, բայց ցանկացած երկու անոթում՝ տարբեր քանակությամբ դեղձեր: Առավելագույնն ի՞նչ քանակությամբ անոթներ կարող են օգտագործված լինել:
2. Պաղպաղակի չափաբաժինների մասին
Քանի դեռ Դդխկիկը (Չեբուրաշկա) երկու բաժին պաղպաղակ է ուտում, Վինի Թուխը հասցնում է ուտել հինգ այդպիսի բաժին, իսկ քանի դեռ Վինի Թուխն ուտում է երեք բաժին, Կառլսոնն ուտում է յոթը: «Աշխատելով» միասին՝ Դդխկիկը և Կառլսոնը կերել են 82 բաժին: Քանի՞ բաժին է այդ ընթացքում կերել Վինի Թուխը:
3. Ավստրալական կենդանաբանական այգու մասին
Ավստրալական կենդանաբանական այգում կենգուրուների 35%-ը մոխրագույն են, իսկ կենդանաբանական այգու բոլոր կենդանիների 13%-ը՝ կենգուրուներ, բայց՝ ոչ մոխրագույն: Կենդանաբանական այգու կենդանիների քանի տոկոսն են կազմում կենգուրուները:
4. Սուտասան թզուկների մասին
Սենյակում հավաքվել են մի քանի թզուկները, որոնք միշտ ստում են: Նրանք բոլորը տարբեր հասակի են ու տարբեր քաշի: Նրանից յուրաքանչյուրն ասել է. «մյուս բոլորն ինձանից թեթև են, նրանցից մեկն ինձանից ցածրահասակ է: Ա-ից Ե պնդումներից ո՞րն է անպայման ճիշտ.
Ա. Ամենածանր թզուկն ամենացածրն է,
Բ. Ամենաթեթև թզուկն ամենացածրն է,
Գ. Ամենածանր թզուկն ամենաբարձրն է,
Դ. Ամենաթեթև թզուկն ամենաբարձրն է,
Ե. Ա-ից Դ պնդումներից ոչ ոք պարտադիր չեն:
5. Խելահեռ Գլխարկավորի գյուտի մասին
Խելահեղ Գլխարկավորը տարօրինակ ժամացույցներ է ստեղծել: Րոպեական սլաքը նրանցում չի շարժվում, իսկ թվացույցը և ժամային սլաքն այնպես են պտտվում, որ ժամացույցը միշտ ճիշտ ժամն է ցույց տալիս: Օրվա ընթացքում քանի՞ պտույտ է կատարում այդպիսի ժամացույցի ժամային սլաքը:
Ճիշտ պատասխաններ
1. Խնձորով ու դեղձով անոթների մասին
Բոլոր անոթներում հավասարաբես բաշխված է 60 խնձոր: Նշանակում է՝ անոթների հնարավոր քանակը պետք է ընտրվի այն թվերից, որոնց առանց մնացորդի բաժանվում է 60 թիվը:
Հայտնի է նաև, որ յուրաքանչյուր անոթում պետք է տարբեր քանակությամբ դեղձեր լինեն: Փորձենք դասավորել դրանք անոթներում՝ հասկանալու, թե երբ դրանց թիվը կգերազանցի 60-ը: Առաջին անոթում դնենք 1 դեղձ, 2-րդում՝ 2 դեղձ, 3-րդում՝ 3 դեղձ, և այդպես շարունակ. 1+2+3+4+5+6+7+8+9+10+11=66: Դա գերազանցում է դեղձերի քանակը, որոնք մենք ունենք, ուստի դրանք 11 անոթներում դասավորել չի լինի:
Նշանակում է՝ պետք է վերցնել քիչ գումարելիներ (և քիչ անոթներ). 1+2+3+4+5+6+7+8+9+10=55: Դա քիչ է, քան 60-ը: Ուստի կարող ենք մնացած դեղձերն անոթներից մեկին ավելացնել՝ 1+2+3+4+5+6+7+8+9+15=60: Ստացվում է: Ճիշտ պատասխանն է՝ 10 անոթ:
2. Պաղպաղակի չափաբաժինների մասին
Պատկերացնենք՝ Վինի Թուխն ուտում է 15 բաժին պաղպաղակ, այդ դեպքում Դդխկիկն ուտում է 2×3=6 բաժին, Կառլսոնը՝ 7×5=35: Դդխկիկն ու Կառլսոնն ուտում են 6+35=41 բաժին: 82 բաժինը նրանք կուտեն 2 անգամ ավելի երկար, ուստի 82÷41=2: Նշանակում է՝ Վինի Թուխն այդ ընթացքում կհասցնի ուտել 2 անգամ ավելի շատ՝ 15×2=30:
3. Ավստրալական կենդանաբանական այգու մասին
Դիցուք՝ n-ը կենդանաբանական այգու կենդանիների ընդհանուր քանակն է, c-ն մոխրագույն կենգուրուների թիվն է, իսկ k-ն բոլոր կենգուրուների թիվն է: Կենգուրուների 35%-ը մոխրագույն է: Նշենք դա. 0,35k=c: Բոլոր կենդանիների 13%-ը մոխրագույն կենգուրուներն են՝ 0,13n=k-0,35k:
Ստացված հավասարումը պարզեցնենք. 0,13n=0,65k, n=5k, k=1/5n=20/100n=20%: նշանակում է՝ կենդանաբանական այգում կենգուրուները բոլոր կենդանիների թվի 20%-ն են կազմում:
4. Սուտասան թզուկների մասին
Ամենածանր թզուկի համար «Բոլորն ինձանից թեթև են» արտահայտությունը ճիշտ է, իսկ շարունակությունը՝ «… և նրանցից մեկն ինձանից ցածր է», պետք է որ սուտ լինի: Նշանակում է՝ մյուս բոլոր թզուկներն իրենից բարձր են: «Ամենածանր թզուկն ամենացածրն է» արտահայտությունը ճիշտ պնդում է: Մյուս բոլոր թզուկների համար «Մյուս բոլորն ինձանից թեթև են» արտահայտությունն արդեն սուտ է, ուստի նրանց մասին ոչ ասել պետք չէ:
5. Խելահեռ Գլխարկավորի գյուտի մասին
Րոպեական սլաքն անշարժ է: Ճիշտ ժամանակը ցույց տալու համար թվացույցը պետք է պտտվի ժամսլաքի հակառակ ուղղությամբ՝ այն արագությամբ, որով սովորական ժամացույցներում պտտվում է րոպեական սլաքը, այսինքն՝ 1 ժամում կատարի լիարժեք պտույտ, 24 ժամում՝ 24 պտույտ:
Ժամսլաքը նույնպես պետք է ճիշտ ժամանակը ցույց տա: Թվացույցի հետ այն մեկ ժամում լիարժեք պտույտ պետք է կատարի, այսինքն՝ մեկ օրվա ընթացքում՝ 24 պտույտ: Բացի այդ՝ այն պետք է շարժի իր համար սովորական ուղղությամբ՝ 12 ժամում կատարելով 1 լիարժեք պտույտ, 24 ժամում՝ 2 լիարժեք պտույտ՝ ժամսլաքի ուղղությամբ: Ուստի արդյունքում այն կատարում է 24-2=22 պտույտ՝ մեկ օրվա ընթացքում:
2026 թվականի սեպտեմբերի 28-ին Starship-ն առաջին անգամ ուղեծրային թռիչք կատարեց՝ դառնալով մեկ արձակմամբ Երկրի ուղեծիր դուրս բերված ամենամեծ և ամենազանգվածեղ օբյեկտը։ Մոտ հիսուն մետր բարձրությամբ ու ինը մետր տրամագծով տիեզերանավի թռիչքն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով, սակայն այն կարողացավ վերահսկելիորեն վերադառնալ Երկիր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ SpaceX-ը կհասցնի պատրաստվել NASA-ի՝ 2028 թվականի սեպտեմբերին նախատեսված լուսնային վայրէջքին։
Հայաստանում բենզինը կրկին թանկացել է․ ԱԻ-92 տեսակի մեկ լիտրի գինը հասել է 600 դրամի, իսկ ԱԻ-95-ինը՝ 620 դրամի։ Որոշ միջազգային ցանցերում գներն ավելի բարձր են, սակայն առանձին առաջարկներով վառելիքը կարելի է գնել նաև ավելի էժան։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները